Սնկով ապուր.բաղադրատոմս


 Սնկով ապուր.բաղադրատոմս
Հունվար 16 20:37 2017

Բաղադրությունը՝

Շամպինոին-250 գրամ

Կարտոֆիլ- 100 գրամ

Սոխ-70 գրամ

Սերուցք-100 գրամ (10 % յուղայնությամբ)

Ջուր-200 մլ

Չորացրած ռեհան,

Սև պղպեղ, աղ-ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Սոխը և շամպիոնը մեծ-մեծ կտրատել և ձեթով տապակել: Ավելացնել կտրատած կարտոֆիլ և ջուր: Եփել մինչև բանջարեղենը պատրաստ լինի: Ապա այս զանգվածը էլեկտրական հարիչով (բլենդեր) հարել:

 

 

 

 

Ավելացնել սերուցք և ևս 10 րոպե դնել կրակի վրա, ապա ավելացնել պղպեղ, աղ և չորացրած ռեհան: