Աշխարհում ամենաթանկ ադամանդե եղունգների լաքը


Աշխարհում ամենաթանկ ադամանդե եղունգների լաքը
Հունվար 16 20:19 2017

Azature-ի 267 կարատ սև ադամանդե եղունգների լաքը ներկայացվել է  2012թ․-ին։ Միայն մեկ շիշ արտադրված եղունգների լաքը նոր նշանակություն հաղորդեց «սահմանափակ քանակությամբ» արտահայտությանը։

Սակայն այս շքեղ և թանկարժեք եղունգների լաքն արդեն հասանելի է  և կարելի է ձեռք բերել Լոնդոնի Selfridges առևտրային կենտրոններից:

Եղունգների լաքը վաճառվում է 264,165 դոլար (£160,000 )։ Սև ադամանդը կարող է ամբողջացնել երեկոյան տեսքը, որը եղունգներին հաղորդում է զարդանման տեսք։

Azature-ը մտածել է նաև այն հաճախորդների մասին, ովքեր այդքան էլ գնողունակ չեն, բայց կցանկանան ունենալ այս շքեղ եղունգնրի լաքից և նրանց առաջարկում է ընդամենը 1 ադամանդ պարունակող եղունգների լաք, որն ավելի մատչելի է։