Դիարբեքիրում պայթյուն է որոտացել. կա 3 զոհ


Դիարբեքիրում պայթյուն է որոտացել. կա 3 զոհ
Հունվար 16 20:10 2017

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով երեք ոստիկան է մահացել:

Ինչպես նշում է NTV հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել Սուր թաղամասում, որտեղ տեղակայված է «Դիջլե» համալսարանը: Պայթյունը որոտացել է թաղամասում գտնվող շինությունը քանդելու ժամանակ:

Նշվում է, որ պայթյունի պատճառն ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել: Այն տեղադրվել է ճանապարհի վրա և հեռվից գործարկվել է այն ժամանակ, երբ ճանապարհով անցել է ոստիկանական ավտոմեքենան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ վնասվածքներ է ստացել: Մի քանի տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի վայր են ժամանում շտապօգնության ավտոմեքենաները: