Մարդկանց ո՞ր խմբին եք պատկանում. բվերի՞, թե՞ արտույտների


Մարդկանց ո՞ր խմբին եք պատկանում. բվերի՞, թե՞ արտույտների
Հունվար 16 19:57 2017

Մնալ արթուն մինչև լուսաբա՞ց, թե՞ քնել դեռ կեսգիշեր չեղած, թելադրում են ձեր գեները: Մարդկանց մի մասը առավոտյան թավալվում է անկողնում` խուսափելով վեր կենալ և սկսել նոր օրը, իսկ ոմանք էլ զարթուցիչի հենց առաջին զանգերից արդեն թարմ են ու պատրաստ` աշխատանքի գնալու:

Այս առումով մարդկանց կարելի է բաժանել երկու խմբի` արտույտների և բվերի: Արտույտները վաղ են արթնանում և առավոտյան ավելի աշխույժ են լինում: Բվերն, ընդհակառակը, սկսում են ակտիվանալ միայն կեսօրին: Ըստ Կալիֆորնիայի համալսարանի նյարդաբան Լուիս Թաջեքի` սա գալիս է մարդու գեներից: “Անկախ այն բանից՝ մեզ դուր է գալիս դա, թե ոչ, մեր ծնողներից ժառանգած գեներն են, որ թելադրում են մեզ, թե երբ գնանք քնելու”, - նշել է նա:

Գիտնականները նաև նշում են, որ այս երկու տարբեր խմբերին պատկանող մարդկանց ուղեղի ակտիվությունը նկատվում է տարբեր ժամերի: Արտույտների ուղեղի ակտիվությունը սկսում է առավոտյան ժամը 9-ից և հակված է աստիճանաբար նվազելու, մինչդեռ բվերի ուղեղն ակտիվանում է կեսօրից և հասնում է իր գագաթնակետին երեկոյան ժամը 9-ին: