Նեյմարը՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ


 Նեյմարը՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ
Հունվար 16 15:26 2017

Մարզական հետազոտությունների կենտրոնն (CIES Football Observatory) իր պաշտոնական կայքում հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը:

Ցուցակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, ում արժեքը կազմում է 246,8 մլն եվրո: Երկրորդ տեղում է բրազիլացու թիմակից Լիոնել Մեսսին (170,5 մլն): Եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան (155,3 մլն):

Նշենք, որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրավել է 7-րդ հորիզոնականը:

Ցուցակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1 Նեյմար («Բարսելոնա») - 246,8 մլն եվրո
2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») - 170,5
3. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») - 155,3
4. Անտուան Գրիզման («Աթլետիկո») - 150,4
5. Լուիս Սուարես («Բարսելոնա») - 145,2
6. Հարի Քեյն («Տոտենհեմ») - 139,2
7. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») - 126,5
8. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») - 113,8
9. Դելե Ալի («Տոտենհեմ») - 110,5
10. Էդեն Ազար («Չելսի») - 101,5