Հինգ քար՝ երջանիկ մայրության համար


Հինգ քար՝ երջանիկ մայրության համար
Հունվար 16 15:11 2017

Քարերի նշանակությամբ մարդիկ դեռ վաղընջական ժամանակներից են հետաքրքրվել, հատկապես այն դեպքում, երբ մեծ է հավատալիքը, որ դրանք կարող են օգտակար լինել կանանց առողջության համար, մասնավորապես՝ հղիության և ծննդրաբերության հետ կապված հարցերում:

Այս համատեքստում լիթոթերապիան համարվում է մարդու օրգանիզմի բուժման հնագույն մեթոդներից մեկը: Հին մեթոդաբանները առաջարկում էին օգտակար քարերը փոշու տեսքով ներառել որոշ դեղորայքների բաղադրության մեջ: Տարածված ձևերից է նաև քարի միջոցով մերսումների իրականացումը կամ դրանք՝ որպես զարդեր կրելը: Օրինակ առաջարկվում է քարը դնել հիվանդության օջախի վրա 15-20 րոպե տևողությամբ:

 

Տոպազ (ծխագույն կվարց)

 

Օգտակար է այն դեպքերում, երբ չի հաջողվում հղիանալ: Այս քարի բուժիչ հատկությունները հիմնականում կապված են նյարդային և հոգեկան վիճակի հետ: Քարն առաջացնում է հանգստություն, հետևաբար էլ խորհուրդ է տրվում կրել այն՝ հատկապես գերլարված մարդկանց:

 

Յանտար (սաթ)

 

Օգտակար է թունավորումների դեպքում, այդ իսկ պատճառով էլ խորհուրդ է տրվում կրել այն ստամոքսի շրջանում: Ապագա մայրիկներին, ովքեր տառապում են գլխացավով և անքնությամբ, մասնագետները առաջարկում են այս քարը մշտապես ունենալ իրենց բարձի տակ: Քարը օգտակար ազդեցություն ունի նաև կիստաների, միոմաների, վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում:

 

Նռնաքար

 

Համարվում է մայրության քար: Հղի կանանց քարը տալիս է ակտիվություն, դրական լիցքեր, լավատեսություն՝ հեշտացնելով ծննդաբերության գործընթացը: Շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում կրել քարը պարանոցի շրջանում, եթե այն տեղադրված է արծաթե պատյանում: Ոսկյա պատյանի դեպքում քարը կարող է նպաստավոր լինել գլխացավերի և կոկորդի ցավերի դեպքում:

 

Լազուրիտ (լաջվարդ)

 

Համարվում է երկնային քար՝ շնորհիվ իր վառ կապույտ գույնի: Օգնում է պահպանել հղիությունը, հետևաբար հղի կանանց խորհուրդ է տրվում ձեռքի վրա անպայման կրել այս քարից պատրաստված զարդեր: Քարը արդյունավետ է նաև նյարդային խնդիրների, երիկամային և ողնաշարային հիվանդությունների դեպքում:

 

Բերիլ

 

Այս քարով զարդարված մեկ մատանի կրելու դեպքում նվազում է արգանդի հետ կապված խնդիրների առաջացման վտանգը, թևնոցի դեպքում՝ միզապարկի և ձվարանի, իսկ ականջօղերի դեպքում՝ գլխացավի վտանգը: Ժամանակակից լիթոթերապեվտները խորհուրդ են տալիս այն կրել նաև վերին շնչուղիների հետ կապված խնդիրների դեպքում: