Ադրբեջանի մոտ 60 քաղաքացիներ համագործակցում են ահաբեկչական կազմակերպությունների հետ


Ադրբեջանի մոտ 60 քաղաքացիներ համագործակցում են ահաբեկչական կազմակերպությունների հետ
Հունվար 16 19:03 2017

Ադրբեջանի 58 քաղաքացիներ համագործակցում են երկրից դուրս գտնվող կրոնական ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ադրբեջանի միգրացիոն պետական ծառայության պետ Ֆիրուդին Նաբիևի հաղորդմամբ` ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցության մեջ կասկածվող այդ 58 անձանց Ադրեջանի քաղաքացիությունից զրկելու գործընթացի շուրջ վարույթ է սկսվել և բոլորի նկատմամբ դատարանը համապատասխան որոշումներ է կայացրել: