Աշոտ Ահարոնյանը՝ ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունը ոստիկանությանը վերագրելու մասին


Աշոտ Ահարոնյանը՝ ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունը ոստիկանությանը վերագրելու մասին
Ապրիլ 14 17:33 2017

Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համացանցի որոշ օգտատերեր, նաև որոշ լրատվամիջոցներ վերլուծություններ են անում ԱԺ ընտրություններին վերաբերող ինչ-որ ձայնագրությունների շուրջ՝ փորձելով դրանք վերագրել ոստիկանությանը: Այդ «վերլուծությունները» մեր հետաքրքրությանը չէին արժանանա, եթե հերթական անգամ դրանք ոստիկանությանն ու ոստիկանության պետին առնչելու փորձ չարվեր:

Հետաքրքրություն շարժելուն միտված այս հնարքը իր հետևողականությամբ արդեն սկսում է սահմանակցել կանխակալությանն ու սադրանքին: Ուստի «վերլուծաբաններին» կոչ ենք անում վերադառնալ իրատեսության դաշտ»: