Ռոնալդուն կրկնել է 11 մետրանոցներով գոլերի Իսպանիայի առաջնության պատմության ռեկորդը


Ռոնալդուն կրկնել է 11 մետրանոցներով գոլերի Իսպանիայի առաջնության պատմության ռեկորդը
Հունվար 16 15:31 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հստակորեն է իրացրել Պրիմերայի 18-րդ տուրի «Սևիլիայի» հետ խաղում (1:2) նշանակված 11 մետրանոց հարվածը:

Opta-ն հայտնում է, որ պորտուգալացին հավասարվել է Իսպանիայի առաջնությունների պատմության ընթացքում 11 մետրանոց հարվածներով գոլերի ռեկորդակիր Ուգո Սանչեսին: «Արքայական ակումբի» նախկին հարձակվողը նշակետից կատարած հարվածներով 56 անգամ գրավել է մրցակիցների դարպասները:

Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում Ռոնալդուն 13 խաղում 12 գոլ է խփել:

sport.times.am