Ի՞նչ է սպառնում աշխարհին 2017թ.-ին


Ի՞նչ է սպառնում աշխարհին 2017թ.-ին
Հունվար 16 15:13 2017

«2017թ.-ը մարտահրավեր է նետում բոլոր կանխատեսումներին: Սպառնալիքների անկանխատեսելիության պատճառով այն դառնում է ավելի երկյուղալի: Եվ որպեսզի այդ սպառնալիքները չեզոքացվեն, անհրաժեշտ է թվարկել եւ իմանալ դրանց բնույթը: Որո՞նք են դրանք»,- հարցադրում է անում շվեյցարական Le Temps հանդեսի թղթակից Մարի-Էլեն Միոթոնը:

Դադարեցնել անհարկի միջամտությունը

«Անհրաժեշտ է սկսել նրանից, որ դադարեցվի անհարկի միջամտությունը Մերձավոր Արեւելքում, որտեղ ոչ մի խնդիր չի լուծվում եւ թեժանում է թշնամությունը: Իրաքի եւ Լիբիայի անկումը վառ օրինակ է, թե ինչպես է կործանարար ռազմական տրամաբանությունը զբաղեցնում դիվանագիտական խաղերի տեղը:

Այսօր առանձին պետությունների ղեկավարներ ուրիշների «վզին են փաթաթում» իրենց տեսակետը Սիրիայի եւ նախագահ Բաշար Ասադի ապագայի վերաբերյալ այն պատրվակով, որ նա բռնապետ է: Այդ հայտարարություններն անարդյունավետ են եւ հակասական, քանի որ հենց այդ երկրների առաջնորդները հանդիսանում են Ասադին ոչնչով չզիջող Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ ընկերները»:

Դադարեցնել ներգաղթի անպատասխանատու քաղաքականությունը

«Այլեւս անհնար է շարունակել ներգաղթի ներկայիս քաղաքականությունը: Սխալ է, երբ տնտեսական ներգաղթյալներին գրկաբաց ընդունում են գերմանական ձեռնարկությունների գործունեությունն ակտիվացնելու նպատակով, այնուհետ կես տարի անց նրանց «քթի առաջ դուռը շրխկացնում»: Տեղին չէ ընդունել բոլոր նրանց, ովքեր փախստականի կարգավիճակ ունեն՝ այդ կերպ չարաշահելով մարդասիրական անխախտելի սկզբունքը, որը նախատեսված է միայն այն մարդկանց համար, ովքեր իրական վտանգի առաջ են կանգնած»:

Դադարեցնել տեղի ազգաբնակչությանը բորբոքելը

«Պետք չէ անտեսել սիրիացի ներգաղթյալներին, սակայն պետք չէ նաեւ այնքան կույր լինել, որպեսզի չնկատել, որ մեր սահմանները «ողողել են» երիտասարդ տղամարդիկ, եւ ոչ ընտանիքները՝ կանանցով եւ երեխաներով, որոնց անհրաժեշտ է պաշտպանել: Չի կարելի հերքել այն փաստը, որ անվերահսկելի հոսքի հետ ներթափանցում են նաեւ վտանգավոր արմատական տարրերը: Չի կարելի նաեւ անտեսել օտար բարքերից եւ սովորույթներից «շնչահեղձ եղած» տեղի ազգաբնակչության զայրույթը, վրդովմունքն ու հուսահատությունը»:

Եվրամիության ապագան

«Եվրամիության ապագան ողբերգական թեմա չէ, սակայն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում: Ի՞նչ ընտրություն կկատարեն եվրոպացիները «Brexit»-ից հետո: Եվրոպական սոցիալական ինստիտուտներն ընդհանուր առաջադրանքներ լուծելու ոչ լեգիտիմություն ունեն, ոչ էլ ֆինանսավորման ընդհանուր աղբյուրներ: Իսկ Ռուսաստանին տեղ են հատկացրել թշնամիների ճամբարում՝ հաշվի չառնելով աշխարհաքաղաքական ռիսկերը»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Le Temps



loading...