Կարմիր գորգից՝ Սպիտակ տուն. Մելանյա Թրամփի ոճի էվոլյուցիան՝ The Daily Mail-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)


Կարմիր գորգից՝ Սպիտակ տուն. Մելանյա Թրամփի ոճի էվոլյուցիան՝ The Daily Mail-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Հունվար 16 14:50 2017

Մի քանի օրից Միացյալ Նահանգները կունենա նոր առաջին տիկին՝ նախկին մոդել Մելանյա Թրամփը, որը տարբեր լրատվամիջոցների կողմից արդեն հասցրել է արժանանալ ԱՄՆ բոլոր ժամանակների ամենագեղեցիկ առաջին տիկիններից մեկի կոչմանը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 46-ամյա գեղեցկուհին, որն ազգությամբ սլովակ է, դիզայներական թանկարժեք հագուստների մեծ սիրահար է և դրանցով հաճախակի է հայտնվում կարմիր գորգերին, կարևոր միջոցառումներին՝ ի ցույց դնելով ժամանակի ընթացքում միայն ավելի բարեկազմ դարձող մարմինը:

Աղբյուրը նկատում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի 3-րդ կինը միշտ էլ աչքի է ընկել նրբաճաշակությամբ, ինչի ապացույցը ստորև ներկայացված ֆոտոշարքն է.