Կոռուպցիայի և անարդարության վրա ուշադրություն հրավիրողը պետք է գովաբանվի, ոչ թե հետապնդվի. Սերժ Թանկյան


Կոռուպցիայի և անարդարության վրա ուշադրություն հրավիրողը պետք է գովաբանվի, ոչ թե հետապնդվի. Սերժ Թանկյան
Ապրիլ 13 12:14 2017

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հաջակցություն Դանիել Իոննսիյանի: «Դանիել Իոննիսյանին հանդիպել եմ մի քանի շաբաթ առաջ, և մեր համատեղ նկարը տեղադրել եմ ինսթագրամի իմ էջում` ի պատիվ նրա լրագրողական ակտիվության: Կոռուպցիայի և անարդարության վրա ուշադրություն հրավիրողը պետք է գովաբանվի, ոչ թե հետապնդվի: Եթե դպրոցի տնօրենները ամաչում են իրենց գործողությունների` ջրի երես դուրս գալուց, ապա պետք է գնան նրանց հետևից, ովքեր իրենց դրել են այդ իրավիճակում, ոչ թե լրագրողի»,- գրել է նա: