Մոնակոն հրաժարվել է 50 մլն եվրոյով վաճառել Ֆալկաոյին


Մոնակոն հրաժարվել է 50 մլն եվրոյով վաճառել Ֆալկաոյին
Հունվար 16 14:45 2017

«Մոնակոն» մերժել է չինական «Տյանցզինի»` կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու առաջարկը:

Ինչպես տեղեկացնում է «L'Equipe»-ը, 30-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկվել է 50 մլն եվրո, սակայն այն մերժվել է: Հարձակվողը նույնպես չի ցանկացել հեռանալ Եվրոպայից:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղում Ֆալկաոն խփել է 16 գնդակ ու կատարել երեք արդյունավոտ փոխանցում: