Թուրք լրագրողի՝ Դինքի մահվան 10-րդ տարելիցի առիթով պատրաստած գեղանկարն ու հուզիչ գրառումը


Թուրք լրագրողի՝ Դինքի մահվան 10-րդ տարելիցի առիթով պատրաստած գեղանկարն ու հուզիչ գրառումը
Հունվար 16 14:29 2017

CNN-ի թուրքական ծառայության խմբագիր, ազգությամբ թուրք Սերդար Քորուջուն «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին ընդառաջ նրա իսկ պատկերով գեղանկար է արել և իր ֆեյսբուքյան էջում կիսվել զգացմունքներով:

«10 տարի առաջ էր... Մարդկության պատմության տեսանկյունից մի ակնթարթ, կյանքի համեմատ՝ բավականին երկար ժամանակ առաջ: 22-23 տարեկան էի...Հայերը մեզ համար ընդամենը հարևաններ էին, իսկ Հայոց ցեղասպանությունը` օսմանյան պատմության վիճելի էջերից մեկը: Հրանտ Դինքն էլ Թուրքիայում գործող երկու-երեք հայկական թերթերից «այն ձախակողմյան»-ը գլխավորողն էր: Նրա հետ անձամբ զրուցում էինք, երբ ապրիլին կրկին օրակարգ էր բերվում Հայոց ցեղասպանության հարցը: Այս շաբաթ կլրանա 10 տարին...Շատ բան է փոխվել իմ կյանքում: Ես կարող էի այլ, շատ տարբեր մարդ դառնալ: Շատերս կարող էինք դառնալ...սակայն, չդարձանք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ մտավորական Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: