Արքայազն Հարին իր սիրեցյալին ծանոթացրել է Քեյթ Միդլթոնի հետ


Արքայազն Հարին իր սիրեցյալին ծանոթացրել է Քեյթ Միդլթոնի հետ
Հունվար 16 14:09 2017


Թերթի տվյալներով՝ հանդիպումը կայացել է Լոնդոնում Քենսինգթոնյան պալատում։ Նշվում է նաև, որ Մարկլը շփվել է նաև «Հարիի կյանքի երկրորդ կարևոր իգական սեռի ներկայացուցիչի՝ նրա զարմուհի արքայադուստր Շառլոտայի հետ»։

«Քեյթը իրոք սպասում էր Մեգանի հետ հանդիպմանը և նա գիտի թե դա որքան կարևոր է Հարիի համար»,-հայտարարել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ արքայազնը շատ մտերիմ է Քեյթի հետ և հաշվի է առնում նրա կարծիքը։

Մարկլը արքայազն Ուիլյամի հետ ծանոթացել է 2016թ․ նոյեմբերին, սակայն Քեթրինն այդ ժամանակ գտնվել է Նորֆոլքում։