Կենտրոնական բանկը ոսկե և արծաթե նոր հուշադրամներ է թողարկել. լուսանկարներ


Կենտրոնական բանկը ոսկե և արծաթե նոր հուշադրամներ է թողարկել. լուսանկարներ
Հունվար 16 14:06 2017

Հայաստանի կենտրոնական բանկը հունվարի 16-ից շրջանառության մեջ է դրել նոր հուշամեդալներ, տեղեկացնում են ԿԲ լրատվական ծառայությունից:

Թողարկվել են հետևյալ ոսկե հուշամեդալները` «Հովհաննես Այվազովսկի-200» (դիմերես՝ Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավից դրվագ, դարձերես՝ Հովհանես Այվազովսկու դիմապատկերը),

«Ալեքսանդր Մանթաշյան-175» (դիմերես՝ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրը և «Երախտապարտություն» երկլեզու մակագրությունը, դարձերես՝ Երևան քաղաքում կանգնեցված Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանը և Մանթաշյանի ստորագրությունը),

«Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ» (դիմերես՝ ՀՀ զինանշանը, դարձերես՝ ՀՀ պետական պարգևներից «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը, ՀՀ զինված ուժերի զինանշանը),


«Շուշիի ազատագրման 25-ամյակ» (դիմերես՝ Շուշի քաղաքի զինանշանը, դարձերես՝ Արցախի Հանրապետության զինանշանը և պետական պարգևներից՝ «Մարտական խաչ» շքանշանը):

Եվ հետևյալ հուշամեդալները արծաթից` «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ» (դիմերես՝ ՀՀ զինանշանը, դարձերես՝ ՀՀ պետական պարգևներից մեկը՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը, ՀՀ զինված ուժերի զինանշանը),

«Համո Բեկնազարյան-125» (դիմերես՝ դրվագ «Պեպո» ֆիլմի պաստառից և կինոժապավեն, դարձերես՝ Համո Բեկնազարյանի դիմապատկերը և տեսախցիկ),

«Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ» (դիմերես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության զինանշանը, Վենետիկ քաղաքի խորհրդանիշը՝ առյուծի տեսքով և Սբ. Ղազար կղզու պատկերը, դարձերես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքի աշտարակը և Մխիթար Սեբաստացու արձանը),

«ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» (դիմերես՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների դրոշների ոճավորված պատկերները, դարձերես՝ ՀԱՊ և ՀԱՊԿ տարեդարձերի նշումով պատկերանիշը):



loading...