Գոյություն ունի «դրայվ» գաղափարը, որ բիզնեսում պետք է ճիշտ կրառել․Գործարար Դավիթ Խաչատրյան


Գոյություն ունի «դրայվ» գաղափարը, որ բիզնեսում  պետք է ճիշտ կրառել․Գործարար Դավիթ Խաչատրյան
Ապրիլ 12 18:51 2017

«Դի Ջի Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Խաչատրյանը Armday.am-ի հետ զրույցում ներկայացրել է 2017թ. ընկերության նորություններն ու առաջիկա ծրագրերը:

-Պրն. Խաչատրյա՛ն, ի՞նչ հաջողություններ է գրանցել ընկերությունը այս ընթացքում, ի՞նչ նորություններ ունեք:

-Մեր նախորդ զրույցի ընթացքում, եթե չեմ սխալվում, ես ֆիքսել էի, որ մենք որպես թիրախային կետ ընրտել ենք միջազգային շուկան, և այս պահին արդեն ունենք որոշակի հաջողություններ: Ցանկացած այլ պարագայում, դրանք կարելի է համարել շատ լուրջ հաջողություններ, բայց հիմա դրանք համարում եմ որոշակի հաջողություններ միայն այն պարզ պատճառով, որ դա դեռ մեզ բավարար չէ: Ես մի շատ պարզ սկզբունք ունեմ՝ գտնում եմ, որ երբ մարդուն մի բանն արդեն իսկ բավարար է, նշանակում է կանգ է առնում թե՛ նրա բիզնեսը, թե՛ առօրյան: Գոյություն ունի «դրայվ» գաղափարը, որը ցանկացած գործարար մարդ պետք է ճիշտ ընկալի ու այդպես էլ ապրի թե՛ կյանքում, թե՛ բիզնեսում, դրա համար, կարծում եմ, որ սա դեռ սկիզբն է ու մեր հաջողությունները մեր թիմի շնորհիվ շարունակական են լինելու անպայման:

-Առաջիկայում մասնավորապես ի՞նչ պլաններ ունեք միջազգային շուկայի հետ կապված:

-Այս պահին շատ լուրջ հաջողություններ ունենք Շվեյցարիայի Ժնև քաղաքում, որտեղ արդեն իսկ իրականացրել ենք որոշակի ֆինանսական և աուդիտորական պրոեկտներ: Հիմա նաև հաջողություններ կան Չեխիայում, արդեն կա նախնական պայմանավորվածություն և հույս ունենք, որ ապագայում մեր հաջորդ կանգառը լինելու է Հոլանդիայում:

-Իսկ բացի հաջողություններից, ի՞նչ դժվարությունների հետ եք բախվել այս ընթացքում միջազգային շուկա մուտք գործելու ճանապարհին:

-Բիզնեսն իրենից ենթադրում է միշտ պատրաստ լինել ցանկացած իրավիճակի, փոփոխության՝ կապ չունի լավ, թե վատ: Գրագետ գործարարի առաջին նախապայմաններից մեկը հենց ռիսկերը մինիմալիզացնելու մեջ է, իհարկե, նաև չես կարող չգնալ այդ ռիսկին, որովհետև հակառակ դեպքում, կմնաս նույն տեղում: Դժվարությունները շատ են, բայց երբ դու դրանք չես նկատում, ամեն ինչ ստացվում է , այսինքն երբ դրանք համարում ես նորմա, ավելի հեշտ է առաջ գնալ: Եթե մտածենք, որ դժվար է ու պետք չէ անել որևէ բան, նշանակում է մյուս՝ ոչ այնքան ճիշտ մտածող մարդկանց նման պետք է լքենք այս երկիրը ու հեռանանք, բայց ես կարծում եմ, որ ցանկացած հաջողության կարելի է հասնել հենց մեր երկրում, նաև կարելի է օգտվել բարեփոխումներից, որոնք կամաց-կամաց նկատելի են դառնում: Իսկ ինչ վերաբերվում միջազգային մեր փորձին և աուդիտի գործողությունների հաջորդականությանը, ապա այդտեղ դժվարություններ կան, որովհետև վստահություն ձեռք բերելը շատ բարդ է , նամանավանդ երբ դու գտնվում ես այլ երկրում և մարդիկ մտածում ու դատում են ոչ այնպես ինչպես դու, մենթալիտեդը այլ է, մի փոքր բարդ է նման իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ աշխատել իրենց հետ: Մենք մեր առաջնային խնդիրն ենք համարում մարդուն ճիշտ մատուցել այն, ինչ կա՝անկախ նրանից, թե դա նրան դուր կգա, թե ոչ: Մենք տալիս ենք ռեալ պատկերացումներ, քանի որ մեր ծառայոււթյունները հիմնականում անհրաժեշտ են լինում այն դեպքում, երբ կա խնդիր, ապա կարևոր է աբողջությամբ հասկանալ այդ խնդիրը ու տալ լուծումներ: Դրան զուգահետ, շատ կարևոր է կոմպրոմիսը, ինչը մշտապես փորձում ենք գտնել մեր միջազգային գործընկերների հետ:

-Իսկ երբևէ աշխատնքային այդ դժվարությունները ազդե՞լ են անձնական հարաբերությունների վրա:

-Բիզնեսի ոլորտում կան երկու տեսակի մարդիկ՝ նրանք, ովքեր ամբիցիոզ ու էմոցիոնալ են ու առաջնորդվում են ոչ թե բիզնեսը ճիշտ զարգացնելով, այլ իրենց ամբիցիաներով: Նրանք հաճախ իրենց տանում են դեպի անդունդը: Նման տիպի մարդիկ երբեմն գտնում են, որ իրենց ամբիցաները ավելի կարևոր են, քան գործողությունները, չեն մտածում, որ իրենց գործողությունների հետևում կա, օրինակ, վստահություն, մեծ աշխատնքային թիմ, որը դիտարկում է նրանց որպես լիդեր, իսկ լիդերը չպետք է ունենա ամբիցիաներ, այսպես ասած, անձնավորվածության խնդիր: Շատ մարդիկ կան, որոնք ինձ դուր չեն գալիս այս ոլորտում, բայց ես գիտեմ, որ եթե չաշխատեմ այդ մարդկանց հետ, ապա կտուժի իմ բիզնեսը և ինձ բացարձակ հետաքրքիր չէ նրանց լավ, կամ վատ մարդ լինելը: Ինձ համար կարևոր է, որ իմ կատարած աշխատանքն արդյունք ունենա՝ թիմս մեծանա, պլաններս՝ հաջողվեն: Ժամանակին, երբ ինքս էլ էի էմոցիաների գիրկը ընկնում, իմ ավագ ընկերն ինձ մի բան ասաց, որը հետագայում դարձավ իմ կյանքի սկզբունքը: Նա ասաց՝ մտածե՞լ ես որքան հանդիպումներ, ինչ գործողություններ կարող էիր անել, որքան գումար կարող էիր վաստակել այն ժամանակահատվածում, երբ նստած բարկանում ես որևէ մեկի վրա՝ մտածելով, թե ինչ ստոր ու վատ մարդ է նա: Բիզնեսը անձնավորված չի լինում, այստեղ չպետք է լինեն անձնավորված երևույթներ: Որևէ մեկից այս ընթացքում նեղվածություն, վիրավորվանք չեմ կուտակել, աշխատանքում կարող եմ բանավիճել ցանկացածի հետ, փորձել իմ դիրքորոշումը առաջ տանել, բայց որ անեմ մի բան միայն նրա համար, որ ես այդպես եմ ուզում՝ նման բան չի եղել, դրա կողմնակիցը չեմ:


Ո՞րն է այժմ Ձեր, ընկերության գերնպատակը, ինչի՞ն եք հիմա հատկապես ձգտում:

-Իմ գերնպատակն է «Դի Ջի Քոնսալթինգ» ընկերությունը ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում դարձնել հայտնի բրենդ, ոչ թե նրա հաշվին, որ ես իրեն ուղղակի գովազդեմ, այլ ցույց տամ մեր աշխատանքը: Իմ ամենակարևոր նպատակներից մեկը հնարավորություն տալն է այն երիտասարդներին, ովքեր ընտրել են հաշվապահի, ֆինանսիստի մասնագիտությունը, իրենց ուրույն տեղը գտնել այս ոլորտում: Կարծում եմ, շատ կարևոր է հնարավորություն տալ այն մասնագետներին, ովքեր ունեն մեծ ձգտում, որովհետև շատ հաճախ իրենց թվում է, թե համալսարանն ավարտելուց հետո իրենք պատրաստի մասնագետներ են ու գիտեն ամեն ինչ, բայց հենց առաջին գործատուի մոտ պարզ է դառնում, որ իրենք տիրապետում են թեորիային, բայց ոչ պրակտիկ գիտելիքներին: Մեր ընկերությունն ունի նաև իրավաբանական բաժին, որը բավականին լավ զարգանում է, իհարկե, չեմ կարող ասել, որ շատ մեծ հաջողություններ ունենք, քանի որ նոր ենք այդ ճյուղը զարգացնում, բայց համոզված եմ, որ նույն ոգով ու էնտուզիազմով աշխատելու դեպքում, նաև այդտեղ հաջողություններ կունենանք: