Curiosity-ն Մարսի վրա երկնաքարի նմանվող օբյեկտ է հայտնաբերել (լուսանկար)


Curiosity-ն Մարսի վրա երկնաքարի նմանվող օբյեկտ է հայտնաբերել (լուսանկար)
Հունվար 16 14:00 2017

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի կողմից Մարս ուղարկված Curiosity սարքը, որն այժմ ուսումնասիրում է Գեյլի խառնարանը, հայտնաբերել է երկնաքարի նմանվող օբյեկտ:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, եթե հաստատվի, որ մետաղից բաղկացած օբյեկտն իրոք երկնաքար է, ապա դա կլինի մարսագնացի կողմից հայտնաբերված 3-րդ երկնաքարը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Curiosity-ն Մարսի վրա գտնվելու 4.5 տարվա ընթացքում հայտնաբերել է 2 երկնաքար, ի դեպ, վերջինը՝ 2015թ. նոյեմբերին:

Նշենք, որ իրենից շարժական լաբորատորիա ներկայացնող Curiosity-ի նպատակն է Մարսի վրա կյանքի գոյության ապացույցներ գտնելը:



loading...