Boeing 747-400 օդանավի կործանման հետեւանքով, նախնական տվյալներով, 37մարդ է զոհվել


Boeing 747-400 օդանավի կործանման հետեւանքով, նախնական տվյալներով, 37մարդ է զոհվել
Հունվար 16 10:54 2017

Բիշքեկի մերձակայքում թուրքական ավիաընկերության Boeing 747 բեռնատար օդանավի կործանման հետեւանքով, նախնական տվյալներով, 37 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Ղրղզստանի ԱԻՆ կայքը:

Բեռնատար Boeing 747-400-ը կործանվել է Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքուղուց 1.5 կմ հեռավորությամբ: 32 բնակելի տուն է քանդվել:

Boeing-ը Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ չվերթն է իրականացրել, անձնակազմում 5 անդամ է եղել: