Բիշքեկի մերձակայքում թուրքական օդանավ է կործանվել. կա ավելի քան 30 զոհ


Բիշքեկի մերձակայքում թուրքական օդանավ է կործանվել. կա ավելի քան 30 զոհ
Հունվար 16 09:55 2017

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի մերձակայքում կործանվել է Turkish Airlines ավիաընկերության Boeing 747 բեռնատար օդանավը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:

Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ ավիաաղետը տեղի է ունեցել ինքնաթիռի՝ Մանաս օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ:

Հայտնի է, որ ինքնաթիռի վայր ընկնելու պատճառով ավերվել է 15 բնակելի տուն, որոնց բնակիչների առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Նշվում է, որ այժմ դեպքի վայրում են գտնվում երկրի առաջին փոխվարչապետ Մուխամետկալի Աբուլգազիևն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերի թվում կա 6 երեխա: