Հայաստանը վարձակալության է տալիս 6 հազար տարեկան կաշվե կոշիկի և գինու հնձանի քարանձավը


Հայաստանը վարձակալության է տալիս 6 հազար տարեկան կաշվե կոշիկի և գինու հնձանի քարանձավը
Ապրիլ 10 16:51 2017

Հայաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է զբոսաշրջության նպատակով 4 քարանաձավներ և մեկ քարանձավախումբ 5-ական տարով վարձակալության տալու մրցույթ ( կնքվելիք պայմանագրի պահանջները լավագույնս կատարելու դեպքում հաղթողը հնարավորություն կունենա առանց մրցույթի ևս 20 տարով վարձակալելու տվյալ քարանձավը կամ քարանձավները՝ ամեն անգամ՝ 5 տարով)։

«Մրցույթին կարող են մասնակցել նաև օտարերկրյա իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերը։

Մրցույթի հայտը կարելի է ներկայացնել թե′ բոլոր 5-ը, թե′ նրանցից մեկը կամ մի քանիսը զբոսաշրջության կարիքների համար վարձակալելու համար։

1. «Մագելանի քարանձավ». գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքում, մայրաքաղաք Երևանից 105 կմ հարավ։ Հայաստանի ամենամեծ քարանձավն է՝ 1,7 կմ երկարությամբ։ Ունի վաղագույն ժամանակներից ձևավորված էկոմիջավայր, հարուստ կենսաբազմազանություն, հնէաբանական և հնագիտական կարևորագույն գտածոներ պարունակող շերտեր։ Եզակի բնակության վայր է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության ( IUCN) կարմիր ցուցակում ընդգրկված չղջիկների տեսակների համար ( մանրակրիտ մանրամասները, ինչպես նաև օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։

2. «Թռչունների» քարանձավ. Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում է, մայրաքաղաք Երևանից 105 կմ հարավ։ Մի քանի խոռոչների համալիր է՝ 400-600 քմ տարածքով։ Հին ժամանակներում եղել է կարևոր բնակավայր։ Հայտնաբերվել են Ք.Ա. 5-րդ հազարամյակի վերջին քառորդից մինչև Ք.Ա. 4-րդ հազարամյակի կեսերն ընդգրկող ուշ էնեոլիթյան փուլի մշակույթի մնացորդներով բնակեցման առնվազն երեք հորիզոններ։ Քարայրի առաջին դահլիճում՝ Ք.Ա. 4-րդ հազարամյակի սկզբով հասակագրվող գինու արտադրության համալիրը, որն աշխարհում այս պահին հայտնաբերվածների մեջ հնագույնն է։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհին մինչ օրս հայտնի ամենահին կաշվե՝ մոտ 6 հազար տարեկան կոշիկը ( մանրակրիտ մանրամասները, ինչպես նաև օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։

3. «Արջի» քարանձավ. Հայաստանի Վայոց ձորի մարզի Արփի համայնքում է, մայրաքաղաք Երևանից 123 կմ հարավ։ Ընդհանուր երկարությունը՝ 3,5 կմ։ Հայաստանի ամենամեծ քարանձավն է, ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված հարավային պայտաքթերի ( Rhinolophus euryale) հիմնական բնակատեղն է (մանրակրիտ մանրամասները, ինչպես նաև օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։

4. «Մոզրովի» քարանձավ. Հայաստանի Վայոց ձորի մարզ, Արփի համայնքում է, մայրաքաղաք Երևանից 126 կմ հարավ։ Երկարությամբ Հայաստանում երրորդն է՝ մոտ 300մ։ Բացառիկ հարուստ կարստային հարդարանք ունի։ Ժամանակ առ ժամանակ այստեղ տեղակայվում են մեծ պայտաքթերը (Rhinolophus ferrumequinum) և բեղավոր գիշերաչղջիկները ( Myotis mystacinus) (մանրակրիտ մանրամասները, ինչպես նաև օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։

5. «Քարե դռներ» քարանձավներ կամ քարայր կացարաններ. Հայաստանի Արագածոտնի մարզի Աղձք համայնքում է, Երևանից 32 կմ հեռավորությամբ։ Վաղ միջնադարյան և ուշ միջնադարյան հուշարձաններ են։ 16-18-րդ դարերում քարանձավներում փորվածքներ են արվել՝ որպես թաքստոց և սննդամթերքի գաղտնարան-պահեստարան։ Իսկ մինչև 20-րդ դար բնակեցված են եղել նաև աշխարհիկ կյանքից մեկուսացած անձանցով (մանրակրիտ մանրամասները, ինչպես նաև օգտագործման պայմանները՝ մրցույթի փաթեթում)։

Բոլոր 5-ը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեն։

Հայտերը պետք է ներկայացնել հայերեն՝ մինչև 2017թ. մայիսի 12-ը, Երևանի ժամանակով 18։00-ն։ Փաստաթղթային առաքումը՝ հետևյալ հասցեով. Վազգեն Սարգսյան փ. 3, Կառավարական տուն 2, Երևան, Հայաստանի Հանրապետություն։ Հայտերի բացումը տեղի կունենա նույն հասցեում՝ մայիսի 15-ին, ժամը 11։00-ին։

Վարձակալության տրվող հուշարձանները տեղում զննելու համար ՀՀ մշակույթի նախարարությունն ապրիլի 18-ին սահմանել է այցելություն տվյալ քարանձավներ։

Հ.Գ. Այնուամենայնիվ հիշեցնում ենք, որ վերը նշված քարանձավներից մի քանիսը տարվա այս շրջանում զբոսաշրջիկների և այլ այցելուների համար անվտանգ չեն, ուստի խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ անհատական այցերից», - ասված է հաղորդագրության մեջ։

 



loading...