Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են. վարչապետ


Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են. վարչապետ
Ապրիլ 10 12:08 2017

Նախկինում Վրաստանի և Ռուսաստանի տարածքով բեռների փոխադրումներն իրականացվում էին բարձր սակագներով, ինչը անդրադառնում էր և՛ բեռնափոխադրման գործընթացի, և՛ գնային քաղաքականության վրա, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Նշված ուղղություններով բեռնափոխադրումների համար կիրառվող սակագները նվազեցնելու նպատակով տեղի են ունեցել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եռակողմ բանակցություններ: Արդյունքում վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ մտան այս տարվա փետրվարի 22-ից, իսկ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները՝ մարտի 13-ից։ Մինչև 2017թ. հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով՝ կախված բեռի տեսակից», - նշել է Կ. Կարապետյանը։