Սերբիան սպառնացել է զորքեր ուղարկել Կոսովո


Սերբիան սպառնացել է զորքեր ուղարկել Կոսովո
Հունվար 15 23:40 2017

Բելգրադն իր զորքերը կուղարկի Կոսովո այն դեպքում, եթե այնտեղ ապրող սերբ բնակչության համար սպառնալիք առաջանա ալբանացիների կողմից։ Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը մասնակի ճանաչված պետության իշխանությունների հետ հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Եթե սպանեն սերբերին, ապա այո։ Եվ ոչ միայն բանակը, մենք բոլորս կգնանք։ Ես առաջինը կգնամ, ինձ համար դա առաջին անգամը չէ»,-հայտարարել է Նիկոլիչը ազգային անվտանգության հարցերով խորհրդի նիստից հետո։

Նախագահի խոսքով՝ Սերբիան չի ձգտում հակամարտության և չի ցանկանում հարձակվել, սակայն որպես պետություն սահմանադրությամբ պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին։

Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերություններում ճգնաժամի նոր ալիքը առաջացել է, երբ երեկ Կոսովոյի ալբանացիները հրաժարվել են թողնել 1999 թվականից ի վեր առաջին ուղևորատար գնացքը, որը մեկնում էր Բելգրադից Կոսովսկա-Միտրովիցա։