Ատոմ Էգոյանն այցելել է Կոմիտասի թանգարան-­ինստիտուտ


Ատոմ Էգոյանն այցելել է Կոմիտասի թանգարան-­ինստիտուտ
Ապրիլ 9 16:53 2017

Աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ապրիլի 7­-ին այցելել է Կոմիտասի թանգարան­-ինստիտուտ:

Ինչպես հաղորդում է Կոմիտասի թանգարան-­ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժինը, շրջայցի ընթացքում անվանի կինոռեժիսորը ծանոթացել է Կոմիտասի ստեղծագործական կյանքի ուշագրավ դրվագներին, անձնական իրերին: Ատոմ Էգոյանը շրջել է նաև թանգարանի ժամանակավոր ցուցասրահում, որտեղ նույն օրը բացվել է «Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը:

Շրջայցի ավարտին Ատոմ Էգոյանը նաև գրառում է կատարել թանգարան­-ինստիտուտի հուշամատյանում. «Իրավամբ տպավորիչ շրջայց էր: Կոմիտասի ոգին ապրում է այս կառույցում. շնորհակալություն»: