Մեղրով դիետա՝ նիհարելու համար


Մեղրով դիետա՝ նիհարելու համար
Հունվար 15 22:34 2017

Մեղրը հարուստ է հակաօքսիդիչներով, վիտամիններով և հանքանյութերով, այդ թվում՝ կալիումով, կալցիումով, մագնեզիումով, յոդով և երկաթով:

1. Օրը սկսել և ավարտել մեղրաջրով` 1 ճաշի գդալ մեղր, 100 գր տաք ջուր և մի քիչ կիտրոնի աղ: Առավոտյան խմել ուտելուց 1 ժամ առաջ, իսկ երեկոյան՝ քնելուց 2 ժամ առաջ: Կարևոր է օրը օգտագործել 1200 կկալ:
2. Այս դիետան 14 օրվա համար է:
Կարելի է ուտել ճարպազրկված կաթնամթերք, հատապտուղներ, ցիտրուսներ, եփած բանջարեղեն, իսկ խմել թթու թարմ հյութեր, հանքային ջուր և կանաչ թեյ:
Նախաճաշի, ճաշի և ընթրիքի ժամանակ օգտագործել 1 ճաշի գդալ մեղր, իսկ մրգերը և հատապտուղները ուտել օրը 1 անգամ` 200 գրամ:
3. Տևողությունը 3-4 օր է:
Նախաճաշ. 150 գր անյուղ կաթնաշոռ 1 գդալ մեղրի հետ, կիտրոնով թեյ և խնձոր:
Լանչ. 125 գր. յոգուրտ, 1 բաժակ ֆրեշ:
Ճաշ. Եփած ծաղկակաղամբ կամ բրոկոլի, 200 գր. ելակ կամ խնձոր, մեղրով թեյ:
Հետճաշիկ. նարինջ, խնձոր, բանան:
Ընթրիք. հերթով մի օրը 1 գդալ մեղրով յոգուրտ, մյուս օրը՝ 1 բաժակ բանջարեղենի արգանակ, խնձոր, մեղր: