«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 1:1


«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 1:1
Հունվար 15 18:10 2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Լիվերպուլի» հետ:

Հանդիպման 27-րդ րոպեին մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբան ձեռքով է խաղացել սեփական տուգանային հրապարակում և մրցավարի նշանակած 11 մետրանոց հարվածի շնորհիվ «Լիվերպուլն» առաջ է անցել հաշվի մեջ:

Խաղի հետագա ընթացքն անցել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղային նախաձեռնության պայմաններում: Հանդիպման 41-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դառնալու լավ հնարավորություն ստացել, սակայն «Լիվերպուլին» փրկել է դարպասապահ Սիմոն Մինյոլել: Ժոզե Մոուրինյուի թիմը պատասխան գնդակը խփել է միայն 84-րդ րոպեին, երբ Անտոնիո Վալենսիայի՝ բարձրից կատարած փոխանցումից հետո աչքի է ընկել Զլատան Իբրահիմովիչը:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 40 միավորով 6-րդն է, իսկ «Լիվերպուլը» 45 միավորով 3-րդը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 1:1

Գոլերը՝ Իբրահիմովիչ 84 – Միլներ 27