Ամերիկացին ի նշան բողոքի $3000 տուգանքը վճարել է մետաղադրամով


Ամերիկացին ի նշան բողոքի $3000 տուգանքը վճարել է մետաղադրամով
Հունվար 15 22:01 2017

ԱՄՆ-ի Ավտոտրանսպորտի վարչության հետ հակամարտության մեջ գտնվող գործարարը 3000 դոլարի հարկային տուգանքները վճարել է 300 000 մետաղադրամով, որոնք տեղավորել է 5 ձեռնասայլակների մեջ:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, Վիրջինիա նահանգում բնակվող Նիք Սթեֆորդն այնքան շատ մետաղադրամներ է ներկայացրել, որ վարչության ավտոմատացված հաշվող մեքենաները գլուխ չեն հանել:

Ավտոտրանսպորտի վարչության աշխատակիցներից 7 ժամ է պահանջվել բոլոր մետաղադրամները հաշվելու համար, ինչի համար նրանք ստիպված արտաժամյա աշխատանք են կատարել:

Ամերիկացու խոսքով` վարչության հետ վիճաբանության պատճառը նրանց անփույթ աշխատանքն է, որի հետևանքով նա այդպես էլ ճիշտ հեռախոսահամարներ չի կարողացել գտնել երեք մեքենայի վաճառքի համար հարկերը վճարելու համար: