Գանգես գետում նավակ է խորտակվել, կան զոհեր


Գանգես գետում նավակ է խորտակվել, կան զոհեր
Հունվար 15 21:34 2017

Հնդկաստանի արեւելքում առնվազն 26 մարդ է զոհվել, երբ Գանգես գետում շրջվել է ուղեւորներով լեփ-լեցուն նավակը: Պատահարը տեղի է ունեցել Բիհար նահանգի Փաթնա քաղաքից ոչ հեռու: Ոստիկանությունը հայտնել է, որ հաջողվել է փրկել 13 մարդու, փոխանցում է BBC-ն:

Նավակը տեղափոխում էր հինդուական բերքի տոնի՝ Մակարա-Սանկրանտիի մասնակիցներին:

Անհետ կորածների որոնումները շարունակվում են, սակայն ոչ մեկը չի կարողանում նշել ուղեւորների ճշգրիտ թիվը: Ըստ ամենային, մի քանի մարդ կարողացել է ափին հասնել լողալով:

Որոշ տեղեկություններով՝ նավակում առնվազն 40 ուղեւոր է եղել, որը շատ ավելին է, քան նավակի բեռնատարողությունն է: