Եգիպտոսում մեկնաբանել են EgyptAir-ի ինքնաթիռում iPhone-ի պայթյունի մասին վարկածը


Եգիպտոսում մեկնաբանել են EgyptAir-ի ինքնաթիռում iPhone-ի պայթյունի մասին վարկածը
Հունվար 15 18:28 2017

Վարկածն այն մասին, որ տաքացած բջջային հեռախոսը կամ պլանշետը կարող էին դառնալ անցած տարվա մայիսին Միջերկրական ծովում EgyptAir-ի ինքնաթիռի կործանման պատճառ, ֆրանսիական կողմի փորձն է հեռանալու ողբերգության պատասխանատվությունից: Այդ մասին գրել է Եգիպտոսի «Բավաբատ Նյուզ» լրատվական պորտալը՝ վկայակոչելով Եգիպտոսի ավիացիայի նախարարությունում աղբյուրի:

Ավելի վաղ ֆրանսիական Parisien թերթը, վկայակոչելով քննիչներին, գրել է, որ օդային աղետը կարող էր տեղի ունենալ օդաչուների խցիկում տաքացած և այրված սարքերի պատճառով:

«Թվում է, որ դա Ֆրանսիայում Շարլ դե Գոլ օդանավակայանում, որտեղից ուղևորվել է ինքնաթիռը, ռումբի տեղադրման վարկածը փորձ է հերքելու… Այդ հայտարարությունների նպատակն է հեռանալ ինքնաթիռի ընկելու պատասխանատվությունից՝ հատկապես հաշվի առնելով, որ Airbus-ի ինքնաթիռի ստեղծման երկիրը և վերջին թռիչքի օդանավակայանը Ֆրանսիան է: Փարիզը կրելու է միջադեպի համար պատասխանատվությունը, և փոխհատուցումները կրկնապատկվելու են՝ միջազգային իրավունքի համաձայն»,- ասել է աղբյուրը:



loading...