Ռոնալդինիոն վերադառնում է մեծ ֆուտբոլ


Ռոնալդինիոն վերադառնում է մեծ ֆուտբոլ
Հունվար 15 17:52 2017

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին աստղ Ռոնալդինյոն որոշել է այս տարի վերսկսել խաղացողի կարիերան: Այդ մասին հայտնել է 36-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռոբերտո Դե Ասիսը:
«Մեր ծրագրերի մեջ է այս տարի մեծ ֆուտբոլ վերադառնալը: 2016 թվականին մենք ունեինք հնարավորություն ճանապարհորդել, տեսնել տարբեր երկրներ, բայց հիմա Ռոնալդինյոն դարձյալ ցանկանում է խաղալ: Կարծում եմ՝ նա կմիանա Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում հանդես եկող թիմի»,- Ռոնալդինյոյի գործակալ Ռոբերտո Դե Ասիսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
2015 թվականին ֆուտբոլստը հեռացել էր բրազիլական «Ֆլումինենսեից»: