#եկԱրցախ. Սերժ Թանկյանը կիսվել է Հայաստան ու Արցախ կատարած այցերի տպավորություններով (լուսանկարներ)


#եկԱրցախ. Սերժ Թանկյանը կիսվել է Հայաստան ու Արցախ կատարած այցերի տպավորություններով (լուսանկարներ)
Ապրիլ 8 18:46 2017

Աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է #եկԱրցախ ակցիային` կոչ անելով այցելել Արցախ: Այս մասին նա գրառում է կատարել ինստագրամի իր էջում` տեղադրելով Արցախի սահմանին արված լուսանկարները:

Նա հրապարակել է լուսանկար, որտեղ ցուցանակի վրա գրված է «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» գրությունը:

Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ արված լուսանկարը նա մակագրել է հետևյալ կերպ. «Ես Էրիկ Նազարյանի, Ատոմ Էգոյանի եւ Արսինե Խանջյանի հետ վերջին 10 օրն անցկացրեցի Հայաստանում եւ Արցախում: Կարոտում եմ ամեն պահը, որն ապրել ենք միասին, քանի որ դա մոգական էր, խելահեղ ու անհավատալի: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հետեւեցին մեր կոչին` դառնալու դիտորդներ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում: Մենք դեռ շատ աշխատանք ունենք այնտեղ անելու` ստանալու ժողովրդի այն տեսակը, որի մասին բոլորս երազում ենք»:

Սերժ Թանկյանը տեղադրել է նաև մի լուսանկար տարազով կնոջ հետ՝ նշելով. «Արցախում ես հանդիպեցի 80-ամյա այս տիկնոջը, որը երգեց ու պարեց ավանդական պարը։ Ես ընդմիշտ կպահպանեմ արցախյան հիշողություններս»:

 



loading...