Մեկ տարում շաքարավազի գինն աճել է 15%-ով


Մեկ տարում շաքարավազի գինն աճել է 15%-ով
Ապրիլ 8 18:28 2017

2017թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 0.8% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 7.1% գնանկումը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ արձանագրվել է 13.4% գնաճ, իսկ 2017թ. փետրվարի համեմատ` 7.1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ արձանագրվել է 23.8%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ`2.0 % գնաճ: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2017թ. մարտին փետրվարի համեմատ մրգի գներն աճել են 0.5-3.4%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան, Գյումրի և Արտաշատ քաղաքներում), իսկ 4-ում գրանցվել է 4.6-1.3% գնանկում:

Ըստ ԱՎԾ-ի՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ արձանագրվել է 3%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ`0.2% գնանկում, այդ թվում ձվի գինը նվազել է 0.7%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ գրանցվել է 14.9% գնաճ, իսկ 2017թ. փետրվարի համեմատ 0.2% գնանկում:

2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 15.7%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ՝ 12.7% գնաճ:

Վիճակագրության համաձայն՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.3%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ՝ 0.5% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2017թ. փետրվարի համեմատ գրանցվել է 0.6% գնաճ:

2017թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի՝ 0.2%, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների 0.4% գնաճ:



loading...