Պայթյուն Աֆղանստանում. 7 զոհ կա


Պայթյուն Աֆղանստանում. 7 զոհ կա
Հունվար 15 17:12 2017

Յոթ խաղաղ բնակիչ զոհվել է, եւս 2 մարդ վիրավորվել հունվարի 15-ին Աֆղանստանի արեւելքում՝ Նանգարհար նահանգում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով: Այս մասին հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը:

Փաչիրագամ գավառի Բարգհոլի գյուղում քաղաքացիական ավտոմեքենան պայթել է ռումբի վրա, որը Աֆղանստանում խաղաղության եւ կայունության թշնամիների կողմից տեղադրվել էր ճամփեզրին:



loading...