1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Արմֆոններն և արմթաբերը մեր երկրի յուրօրինակ այցեքարտն են. հայկական առաջին հեռախոսների պատմությունը

«Made in Armenia» նախագծի հյուրն է «Արմֆոն» հայկական առաջին հեռախոսների արտադրող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը:

 

-Պրն. Շաքարյան, ինչպե՞ս առաջացավ «Արմֆոն» ստեղծելու գաղափարը: Ի՞նչ սպասելիքներ ունեիք պաշտոնական շնորհանդեսին և որքանո՞վ դրանք արդարացան:

-Մեր բոլոր սպասումներն արդարացել են: Մենք գոհ ենք մեր աշխատանքից: Արմֆոնների մասին խոսելու դեպքում մի փոքր հետ պետք է գնանք: Մեր կազմակերպության գործունեության մեջ արմֆոնների և արմթաբերի արտադրությունը մոտավորապես 10 %-ն է կազմում, դա մեր հիմնական աշխատանքը չէ: Դրանք մեր երկրի, ընկերության յուրօրինակ այցեքարտն են: Այսօր բոլորին ծանոթ է, թե ինչ է նշանակում սմարթֆոն: Եվ այն երկրները, որոնք ունեն նմանատիպ տեխնոլոգիաներ, արտադրություն, դասվում են ինտելեկտուալ բարձր մակարդակի վրա: Հայաստանն իր պատմության մեջ միշտ եղել է հատկապես IT ոլորտում բարձր մակարդակի վրա: Սովետական միության գոյության ժամանակ Հայաստանը հանդիսանում էր Սովետական միության, այսպես կոչված, սիլիկոնային հովիտը: Հենց այս նույն շենքում ստեղծվել են շատ բազմաբան և բարդ համակարգեր, որոնք օգտագործվել են Սովետական միության հատուկ ծառայությունների, բանակի կողմից: Սովետական միության փլուզումից հետո այդ ամենը կորավ պատմության և մարդկանց հիշողության մեջ: Հիմա մենք դա փորձում ենք վերականգնել:

 

Այս հեռախոսները և պլանշետները աչքի ընկնող համակարգեր են, որոնց վրա բոլորը ուշադրություն են դարձնում: Մեր արածի 90 %-ը ավելի բարդ համակարգեր են, գիտահետազոտական, հատուկ նշանակության գործիքներ, ծրագրեր, որոնք ոչ թե հասարակ մարդիկ չեն օգտագործում, այլ դրանց մասին նույնիսկ չենք էլ կարող խոսել, որովհետև դրանցից մեծ մասը փակ, գաղտնի ծրագրեր են: Դրանք պահանջում են ավելի շատ ինտելեկտուալ ներդրում, ու դրա համար մեր խնդիրը երբեք չի եղել գրավել հայկական շուկան արմֆոններով կամ արմթափերով: Մեր առջև դրված է եղել խնդիր արտադրել որոշակի քանակություն՝ բավարարելու տեղական շուկայի գնորդներին և արտահանել, որպեսզի Հայաստանից դուրս վերականգնվի այն կարծիքը, որ մենք ինտելեկտուալ ժողվուրդ ենք և կարող են ստեղծել հեռախոս, պլանշետ, համակարգիչ, ռոբոտ:

 

-Հայ գնորդների մոտ որքանո՞վ է մեծ հետաքրքրությունը արմֆոնների հանդեպ:

-Բավականին մեծ է հետաքրքրությունը: Եվ պետք ասեմ, որ շատ հայրենասիրական մոտեցում կա, հպարտության զգացում՝ մերն է, հայկական է: Օլիմպիական ոսկե մեդալի պես տանը կարող է մի տեղ դրված լինել, կամ օֆիսում: Չեն օգտագործում և ոչ թե որովհետև հարմար չէ, այլ ափսոսում են, որ հանկարծ տեսքին մի բան չլինի:

 

-Ի՞նչ պրոցես է իրենից ենթադրում նոր մոդելի ստեղծումը: Ինչպե՞ս է դա տեղի ունենում:

- Մենք ունենք 150 աշխատակից: Մեր աշխատակիցների միջին տարիքը 23-24-ն, պատկերցնո՞ւմ եք՝ ամեն առավոտ արթնանալիս նրանք այնքան գաղափար ունեն, որ ձեռքը կրակն են ընկնում: Մենք էլ լինելով գիժ՝ ֆինանսավորում ենք այդ բոլոր գաղափարները: 10-15-ը փորձում ենք, մեկը ստացվում է, դրանով շարունակում ենք:

 

-Մինչև ո՞ւր են հասնում Ձեր ընկերության նպատակները, ո՞րը կարող է լինել դրանց գագաթնակետը:

-Հիմա մեր առաջնահերթ ձգտումը եկող տարվա ընթացքում աշխատակիցների քանակն ավելացնելն է: Հիմա նրանք 150-ն են, ձգտում են կրկնակի դարձնել նրանց թիվը: Երկրորդ խնդիրը արտահանումը մեծացնելն է: Դա կապված է բավականին մեծ և բյուրոկրատիկ աշխատանքի հետ: Տարբեր երկրներ ունեն տարբեր պահանջներ էլեկտրոնիկայի հետ կապված՝ լիցենզիա, թուլտվություն ստանալու խնդիր, ինչը երկարատև և ծախսատար պրոցես է: Մենք դրանով զբաղվում ենք արդեն մոտավորապես չորս ամիս, բայց դեռ բավականին անելիքներ կան:

 

-Իսկ այժմ դեպի քանի՞ երկիր է կատարվում Ձեր արտադրանքի արտահանումը:

-Հիմա մենք ունենք ԱՄՆ-ում, Կանադայում, Դանիայում, Ռուսաստանում, Թուրքմենստանում վաճառք: Հիմա մեր կառավարության հետ միասին սկսում ենք իրագործել մի շատ գեղեցիկ և հետաքրքիր ծրագիր: Ստեղծում ենք պետական և մասնավոր գործընկերություն: Աշխարհի 15 երկրներում պիտի ունենանք հայկական IT ներկայացուցիչներ, և դրա ամբողջ ֆինանսավորումը պիտի կատարեմ ես:

 

-Որո՞նք են, ըստ Ձեզ, արմֆոնների առավելությունները և ամենաուժեղ կողմերը:

-Արմֆոնների այսօրվա ամենամեծ առավելությունն այն է, որ դրանք ոչնչով չեն զիջում ճանաչված համարժեք բրենդներին՝ որակական և տեխնիկական տեակետից: Եվ մեզ համար ամենկարևոր առավելությունն այն է, որ դրանք 40-50 % ավելի էժան են:

 

-Հիմա «Արմֆոն»-ի քանի՞ մոդել կա վաճառքում:

-Շատ մոդելներ ունենք: Վաճառքում հիմա երկուսն են:

-Այդքան մոդելների մեջ կա՞ առաձնացված որևէ մեկը, որը հենց Դուք եք նախընտրում:

-Ինձ համար չկա: Ես դրանք բոլորն էլ սիրում եմ:

 

-Իսկ շուկայում ո՞ր մոդելն է հատկապես ավելի մեծ սպառում գտնում:

-0520 մոդելը մի փոքր ավելի շատ է սպառվում:

-Որո՞նք են այն սկզբունքները, որոնց տարիների ընթացքում անդավաճան է մնացել Ձեր ընկերությունը:

-Մենք միշտ բաց ենք լսելու ցանկացած բան և ցանակցած մարդու՝ դա կլինի քննադատություն, առաջարկություն, խորհուրդ: Մենք միշտ լսում ենք, պարտադիր չէ, որ ինչ լսում ենք, անենք, բայց լսում ենք: Եվ պարտավոր ենք լսել: Ու դա փորձում ենք սովորեցնել մեր բոլոր աշխակիցներին: Երբեմն առաջին հայացքից թվում է, թե հիմար բան է ասվում, բայց դրա մեջ կա մի հատիկ, որ քեզ պետք է: Իսկ եթե դու այդ հատիկը գտար, ուրեմն շահում ես: Մյուսը մեր աշխատակիցների հանդեպ մեր վերաբերմունքն է: Իրենք ազատ են ամեն ինչում: Ամենակարևորը՝ փորձում ենք սովորեցնել այս երիտասարդությանը, թե ինչ է մասնավոր բիզնես: Տարիների ընթացքում մենք՝ դրսում ապրող հայերս, փչացրել ենք տեղի հայերի: Մենք սխալ ենք օգնել և հիմա մեծամասնության հոգեբանության մեջ նկատվում է հետևյալ երևույթը՝ «տո՛ւր», «պիտի տա», «ինչի՞ չտա որ, ինքը շատ ունի»: Բայց այդ շատը որտեղի՞ց է եկել:

 

Ես գտնում եմ, որ ճիշտ է ոչ թե փող ուղարկել, այլ գալ և աշխատատեղ ստեղծել, որպեսզի մարդիկ աշխատեն և նաև սովորեն: Իսկ աշխատակիցը պիտի հասկանա՝ սա մասնավոր բիզնես է, իմ անձնական գումարների հաշվին է այս ամենը կատարվում: Ես չեմ կարող քեզ անընդհատ վճարել, իսկ դու արդյունք չտաս քո աշխատանքով: Ես այս նույն ընկերությունից ունեմ ԱՄՆ-ում, այնտեղ մենք արդեն հասել ենք այն աստիճանի, որ մեր բոլոր աշխատակիցները ընկերությունից ունեն մասնիկ, այսինքն իրենք տերերն են: Իրենք աշխատավարձ չեն ստանում ամեն ամիս կամ երկու շաբաթը մեկ, այլ ստանում են չեկ երեք ամիսը մեկ անգամ՝ ընդհանուր այդ եռամսյակում մեր կատարած աշխատանքների եկամուտների հաշվին: Եվ իրենք իրար հսկում են՝ եթե մեկը լավ աշխատում են, ասում են՝ դու քո բաժինը վաճառիր, գնա, մեզ պետք չես, մեզ հետ ես գցում աշխատանքից: Մոտեցումն այն է, որ սա իմ ընկերությունն է:

 

-Ձեր կարծիքով այդ մոդելը գործածելի՞ է Հայաստանում:

-Իհարկե՛ գործածելի է: Ժամանակ է պետք և դա մեր հիմնական նպատակն է:

-Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ Դուք երբևէ ստացել եք:

-Ամենահիշարժան խորհուրդը, որ ինձ շատ է օգնել բիզնեսի մեջ, եղել է այն, որ ինձ պետք է ձեռք բերել նրա վստահութունը, ում հետ ես աշխատում եմ: Մի շատ խելացի անձնավորություն, ով ինձ սովորեցնեում էր բիզնեսի այբուբենը, լավ խոսքեր ուներ, ասում էր՝ «Եթե դու մարդկանց դուր գաս, մարդիկ քեզ սիրեն, մարդիկ քեզ կլսեն: Իսկ եթե մարդիկ քեզ վստահեն, նրանք քեզ հետ կաշխատեն»:

 

-Ո՞ւմից եք ամենից շատ շնորհակալ կյանքում:

-Իմ մայրիկին: Նա ինձ լույս աշխարհ բերել, կերակրել, ուղղորդել:

-Ե՞րբ եք տեղափոխվել Հայաստան, որքա՞ն ժամանակ է, որ այստեղ եք բնակվում:

-Հայաստան եմ եկել դեռևս Սովետական միության ժամանակաշրջանում՝ 80-ականների վերջին: Դրանից հետո առաջին անգամ Հայաստան եմ վերադարձել 2009թ.-ին: Երբ ինձ հարցնում են՝ որտեղ եք ապրում, ասում եմ, որ ապրում եմ Երևանում, բայց բնակվում եմ Սանտա Բարբարայում:

 

-Հիշո՞ւմ եք Ձեր վաստակած առաջին գումարը, որքա՞ն է կազմել այն:

-Առաջին գումարը, որ վաստակել եմ, եղել է 3 ռուբլի 60 կոպեկ: Կինոյի կեղծ տոմսերի համար:

Տաթև Այվազյան

Կարինա Սահակյան

Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» ընկերության արխիվից

loading...
Լրահոս
Oգոստոսի 24-ի աստղագուշակ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը գերել է հազարավոր քաղաքացիների Շոու բիզնեսում յուրաքանչյուր հայտնի աղջիկ գիտի, որ սեքսը վաճառվում է. Իջին Բնական բաղադրատոմս՝ որովայնի ճարպից ազատվելու համար Պատրաստվում եմ հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցելու եմ.Արթուր Ալեքսանյան Այն պահը, երբ հարսի մայրն իր գեղեցկությամբ խամրեցնում է հարսի փայլը (տեսանյութ) Ահա, թե ինչու այլևս երբեք հեռախոսը Ձեզ հետ չեք տանի զուգարան ՀՐԱՏԱՊ.Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը Samsung-ը ներկայացրել է նոր՝ Galaxy Note 8 սմարթֆոնը Իդեալական սպիտակ արմունկներ ընդամենը մեկ կոճակ ասպիրինով ՄՅՈւ-ի նախկին հարձակվողը տեղափոխվեց Հնդկաստան Երբեք մի խմեք գիշերը մահճակալի կողքին դրված ջուրը․ ահա՝ ինչու Իտալիայում խեղդվող մուսուլման կինը հրաժարվել է արական սեռի փրկարարի օգնությունից Ինչպես արագ նիհարել` պառկած վիճակում Վիդիչը պատմել է, թե ինչ է ակնկալում Մխիթարյանից Ինչպե՞ս արագ և հեշտ ազատվել մազերի յուղոտվածությունից Իրաքի արևելքում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հնդկաստանի դպրոցներից մեկում ամոնիակի բալոն է պայթել «9 աստղ». չինական մեթոդը կպատմի ամեն ինչ ձեր բնավորության մասին Իրանի գործողությունները սպառնում են աշխարհին. Նեթանյահու «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով Այս աշնան ամենանորաձև կաշվե բաճկոնները.լուսանկարներ Մեսսիի պատմությունը Բարսելոնայի համար կարող է ավելի վատ ավարտվել, քան Նեյմարի հետ 5 պատճառ, թե ինչու մինչ օրս ամուսնացած չեք «Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել անտառային հրդեհների մարման ժամանակ ցուցաբերած աջակցության համար».Ս.Սարգսյան