1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ուզում եմ գոնե բարևել Սիրուշոյին ու ասել, որ ես եմ այդ զարդերը պատրաստել. hայ արծաթագործ, ով զարդեր է պատրաստել Քիմ Քարդաշյանի և System of a down-ի համար

Սիրիահայ արծաթագործ Գևորգ (Ջորջ) Դոշողլանյանի պատրաստած յուրօրինակ կախազարդը՝ հայերեն «Քե» տառի փորագրությամբ պատկանում է աշխարհի ամենահայտնի հայուհուն՝ Քիմ Քարդաշյանին: Արծաթագործի մեկ այլ աշխատանք՝ «1915» փորագրությամբ ապարանջանները, նախատեսված են System of a down խմբի տղաների համար: Սա, Ջորջի խոսքով, իր երախտիքի խոսքն է խմբի տղաներին՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար: Երկու աշխատանքներն էլ «Պռեգոմեշի» հետ համագործակցության արդյունք են:

 

2012թ. սիրիական ճգնաժամի հետևանքով Հալեպից Հայաստան տեղափոխված Ջորջը Armday.am-ի «Made in Armenia» նախագծի շրջանակներում պատմել է իր աշխատանքների, անցած ճանապարհի, Հայաստանում ծավալած գործունեության մասին, ինչպես նաև անկեղծացել՝ բացելով փակագծերը «Պռեգոմեշի» հետ համգործակցության շուրջ ու խոստովանել, որ շատ է ցանկանում ծանոթանալ Սիրուշոյի հետ ու տեղեկացնել, որ ինքն է վերոնշյալ երկու աշխատանքների հեղինակը:

 

 

-Ջո՛րջ, Դուք Հալեպից Հայաստան եք տեղափոխվել չորս տարի առաջ ու ինչպես նշել եք Ձեր հարցազրույցներից մեկում ՝ ցանկանում եք հայրենիքում էլ ամրապնդել ու տարածել Ձեր՝ արծաթյա յուրօրինակ վարպետի համբավը: Այս տարիների ընթացքում ի՞նչ հաջողությունների եք հասել Հայաստանում և որո՞նք են այն դժվարությունները, որոնք մինչ օրս հաղթահարում եք:

-Այս տարիների ընթացքում Հայաստանում ես կարողացել եմ ձեռք բերել իմ հաճախորդներին, ներկայացնել իմ աշխատանքը, որպեսզի ինձ ճանաչեն: Հիմա ես կատարում եմ իմ առօրյա աշխատանքը, որը, սակայն, սեզոնային է: Այստեղ աշխատանքը հիմնականում ամռանն է լավ: Իմ արվեստը հիմնականում յուրահատուկ է, չկրկնվող: Այն, ինչ անում էի Հալեպում, փոխադրել եմ այստեղ ու կարողանում եմ առաջ տանել, բայց, իհարկե, այստեղ հնարավորությունները սահմանափակ են, պայմաններն այլ են: Այստեղ գումար վաստակելը դժվար է : Թեև ամռանը 24 ժամ աշխատանք ունեմ, սակայն, դա չի բալանսավորվում ձմեռվա ոչ եկամտաբեր սեզոնի հետ:

 

-Սիրիայում նպատակ եք ունեցել ստեղծել ավտոմեքենաների արծաթյա մինի մոդելների հավաքածու, բայց դրա համար մեծ ներդրում է պետք է եղել: Երբևէ Հայաստանում այդ հավաքածուն ստեղծելու գաղափար չի՞ եղել:

-Սիրիայում այդ գաղափարն իրականացնելու համար կարող էի ավելի հեշտ ճանապարհներ գտնել, քան այստեղ: Այստեղ ներդրումն ավելի մեծ պետք է լինի: Ֆինանսական մասն ապահովելն այստեղ ավելի բարդ է: Այդ գաղափարը ցանկացած երկրում կարելի է իրականացնել, եթե, իհարկե, գտնվեն հովանավորներ: Բայց հովանավորներն էլ տրամաբանորեն են մոտենում հարցին՝ ինչպե՞ս կսպառվի արտադրանքն այստեղ: Այդ գաղափարը կարող է մեծ միջազգային ծրագիր դառնալ: Սիրիայում ստեղծված ավտոմեքենաների ֆիրմային նշանների արծաթյա հավաքածուն, որը վարորդները փակցնում էին ավտոմեքենաների բանալիներին, մեծ պահանջարկ ուներ: Հենց դա էլ միտք տվեց ինձ մտածել այդ մասին: Սիրիայից դեռ ուզում են իմ աշխատանքները, մտածում եմ՝ գնամ ու անեմ, բայց հիմա հնարավոր չէ գնալ այնտեղ և աշխատել: Թեև մարդիկ այնտեղ աշխատում են, բայց ամեն վայրկյան ենթակա են վտանգի:

 

-Ինչո՞ւ 2012թ-ին ընտրեցիք հենց Հայաստան տեղափոխվելու գաղափարը: Ինչո՞ւ այլ երկիր չմեկնեցիք:

-Ես Հալեպից դուրս եկա մեկ ամսով, գնացի Լիբանան ու ուշացումն այնտեղ եղավ: Երկու ամիս ավել մնացի և բոլոր ճանապարհները փակվեցին, օդնավակայանը փակվեց, ես չկարողացա որոշել գնալ ավտոբուսով, որովհետև մի ընկեր ունեի, ով ինձնից մեկ ամիս առաջ դուրս էր եկել ավտոբուսով և նրան տարել էին, նա մինչև այժմ չկա: Երեք ու կես տարի առաջ այնտեղ յոթ հայ երիտասարդի առևանգեցին: Նրանցից մեկն իմ մտերիմ ընկերներից մեկն էր: Նա ընտանիք, երեխաներ ունի: Եվ հիմա չկա ո՛չ ողջերի, ո՛չ մեռածների մեջ:

 

 

-Ի՞նչն է Ձեզ այսօր պակասում Հայաստանում Ձեր երազանքի գործունեությունն իրականացնելու համար: Ե՞րբ կարող եք Ձեզ լիարժեք զգալ այստեղ:

-Հիմնականում դա ֆինանսն է, որպեսզի ես գոնե կարողանամ Պարույր Սևակի ասածն անել. «Երանի գժերին, որ էլ չեն գժվի»: Եթե ես ունենամ իմ փոքր հնարավորությունը, ես «կգժվեմ» ու համայն աշխարհին ցույց կտանք, թե հայերի մեջ ինչ կա: Այդ օրերը կգան, ես կբերեմ այդ օրերը, ես օդից էլ կբերեմ: Հա՛, ոչինչ բերանումս ատամ չի մնա, ներվեր չեն մնա, բայց ես կհասնեմ իր երազներին, իմ գժություններին կհասնեմ: Ես չարչարվելուց հաճույք եմ ստանում, դա ինձ շատ ավելի իմաստուն է դարձնում:

 

-Դուք համագործակցել եք «Պռեգոմեշի» հետ և այդ համագործակցության արդյունքն ավելի քան խոսուն է եղել: Ձեր երկու աշխատանքները նվիրվել են աշխարհահռչակ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին և Sistem of a down խմբի տղաներին: Ի՞նչ աշխատանքներ էինք դրանք, ինչպե՞ս են ստեղծվել և ի՞նչ խորհուրդ ունեն Ձեզ համար:

-Համագործակցությունը շատ կարճ տևեց: Չեմ կարող ասել, թե 100 %-ով Սիրուշոն այդպես է ասել, բայց ինձ փոխանցեցին, որ շատ արագ անհրաժեշտ է Քիմ Քարդաշյանի անվան առաջին տառը: Ցույց են տվել իմ ֆեյսբուքյան էջի գործերը, Սիրուշոն ասել է՝ գնացեք իր մոտ, միակ մարդն է, որ մի գիշերվա մեջ կպատրաստի: Չգիտեմ՝ դա սուտ է, թե՞ ճիշտ, բայց վերջում այդ խոսքերը լսեցի, պատրաստեցի, տարան ու ամենահետաքրքիր բանը, որ եղել է, դա այն է, որ Քիմ Քարդաշյանը բացել է զարդատուփը ու ասել՝ «Օ՜, իմ անվան տառով բան եք մտածել»: Իհարկե, զարդի միտքն իրենցն է եղել, ես միայն իմ գործն եմ կատարել: Sistem of a down-ի տղաների համար աշխատանքը նույնպես շատ կարճ ժամանակահատվածում եղավ՝ մեկ ու կես օրում: Ես գործը սկսել եմ մի գիշեր առաջ, 32 կտորից 4 ապարանջան եմ պատրաստել: Իրենք ինձնից խնդրել են, որ երկրորդ օրը՝ առավոտյան պատրաստ լինի, որպեսզի գան տանեն շարունակեն կազմել ապարանջանները: Իրենց արած այդ սխալը ուզում եմ նշել: Ես գիշերը կրկին 11:30-ից սկսել եմ պատրաստել զրոյից, ժամը 2-ին 10 պակաս զանգում եմ մենեջերներին, որ գան ստանան՝ ասելով, որ 5 ժամ ժամանակ ունեն ապարանջանները կազմելու համար: Համերգից առաջ Սիրուշոն ուզում էր նվիրել ապարանջանները՝ այդպես եկավ ինձ կրկին լուրը: Իրենք ժամը 8:30 նոր շուկա են գալիս՝ համերգից հետո, այնտեղ անձրևի տակ մարդիկ կանգնած, համերգը վերջանում է, իրենք նոր հասել են մոտս և շատ անշնորք ձևով մենեջերներից մեկը մի քիչ գոռգռալով խոսում է:

 

Ես, որ երկու ժամ չեմ քնել, ասում եմ՝ հանգստացեք մի հատ, հնարավորությունը գտնեմ անեմ ձեր ուզածը. ինքը ուզում էր ես այնտեղ կազմեի ապարանջանները: Ասում եմ՝ ջանս ի՞նչ ես ուզում, դա անեմ: Սա հնարավոր չէ, դու ապակուց բան ես բերել, ես մետաղի հետ շփվող մարդ եմ, հանգստացիր, ես մտածեմ, մի բան հորինեմ: Ինքը մատը բարձրացրեց, ասաց՝ պիտի անես, ուստեն դու ես, պիտի անես հիմա, ես չեմ նստելու: Դուրս եկա, վերցրեցի ապրանքը, ներքևի հարկում իմ հարազատ եղբայրը կար, որ էլի «Պռեգոմեշի» գործեր էր մշակում, ասացի՝ ուստա ջան, վերցրու այս գործերը, ես բան չգիտեմ էս գործի մեջ, վերցրու, շարունակիր: Ես դուրս եկա, այդպես գնացին իրենք: Ես չգիտեմ, դրանք նվիրել են տղաներին, թե չէ, դրա ռիսկն էլ կա: Դրանից մեկ շաբաթ առաջ մենեջերներից մեկն եկավ, ասաց, որ Սիրուշոյի դուրը շատ է եկել «Քե» տառի փորագրությամբ աշխատանքը և ուզում է «Ս» տառով լինի, որպեսզի ամսագրի շապիկի համար դրանով լուսանկարվի: Ես էլի մեկ գիշերվա մեջ փորձեցի հասցնել դա ու մի շաբաթ հետո եկել են ապարանջանների կռիվն են անում: Ես ժպիտով հարցրի, թե Սիրուշոյի դուրը եկա՞վ աշխատանքը, ասում է՝ չէ, ճիշտն ասած պայուսակիս մեջ է, կտամ մի օր: Դրանից հետո էլի մեկ հատ հարսանեկան ապարանջանի աշխատանք կար, որը կիսատ էր մնացել, ես շարունակեցի ու էլի երկրորդ օրն ուղարկեցի: Այդ աշխատանքը մի արվեստագետ աղջիկ էր վերցրել, չէր կարողացել անել, ես շարունակեցի ու ուղարկեցի երկրորդն օրն էլի: Դա «Պռեգոմեշի» հաճախորդներից մեկի համար էր ու եղավ վերջին կտորը: Հետո արդեն եկավ Անահիտը ու ասաց, որ «Էս ինչ մարդը նստեց Սիրուշոյի դիմաց ու ասաց, որ այդ բոլոր գործերը տվեք, ես կանեմ»: Շարունակութունը չգիտեմ, ինձ համար կարևորը այդ երկու բառն էր՝ «ինչ արծաթյա գործեր ունեք, տվեք, ես կանեմ»: Ու դա ասել է ինձ ծանոթ մարդ, ում ես ճանաչում եմ, նա աշխատանքի նույն վայրում իմ կողքի սեղանը կիսող մարդն էր:

 

-Երբևիցե ցանկութուն ունեցե՞լ եք խոսել Սիրուշոյի հետ ու հասկանալ, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել:

-Շատ: Նախքան այդ ամենը, ես ուզեցել եմ գոնե «բարև» ասել իրեն մարդկայնորեն, որ իմ երկիրը, ազգն է ներկայացրել: Ես սիրում եմ իրեն, բայց այնպես են վախեցրել մեզ, որ չի կարելի ոչ մեկ իր հետ խոսի: Այդ իր հիվանդ մենեջերները այնպես են կոմպլեքսավորել մեր մտքերը, որ դա ահնարին բան է: Ես ունեմ պատճառ ծանոթանալու, ասելու, որ ես եմ այդ տղան, որ դա սարքեցի, ցավդ տանեմ: Ինձ շնորհակալություն թող չասի, բայց թող իմանա: Ցանկությունը շատ մեծ: Ես մտածել եմ յուրահատուկ իր համար շատ մեծ զարդ պատրաստել: Ես պիտի պատրաստեմ իմ զարդը: Դա ես նկարելու եմ, ուղարկեմ իր ֆեյսբուքյան էջին, ինձ հետաքրքիր է, որ այդ մարդը ինձ ճանաչի: Ես արդեն ճանաչում եմ իրեն, ինքը աշխարհահռչակ մարդ է, մենք հպարտ ենք իրենով, ուրախ ենք, որ նման մարդիկ ունենք մենք , բայց գոնե բախտ լինի այդ մարդու դեմքին նայենք, մի հատ «բարև» ասենք իրեն: Կուզենամ՝ ինքը իմանա, որ այդ երեք կտոր զարդերը պատրաստող մարդը Հայատսանում է ապրում ու ցանկություն ունի իր հետ ծանոթանալու:

 

Հիշո՞ւմ եք Ձեր վաստակած առաջին գումարը: Ի՞նչ զարդի վաճառքից է առաջացել այն:

-Առաջին կտորը նվեր է եղել, բայց ոսկին 30-55 դոլար արժողությամբ մի բան էր: Ավտոմեքեանայի կախազարդ էր:

 

Տաթև Այվազյան

Կարինա Սահակյան

Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի

loading...
Լրահոս
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դադարեցնել է Թալին-Լանջիկ հատվածի բետոնապատումը․«ՀԺ» Լեւոն Ալթունյանի կադրային «կրեածիվը» հանկարծակիի է բերում աշխատակազմին․ «Ժամանակ» Հերթական էլիտար հարսանիքը «Փարավոնում»․ «Հրապարակ» Կթանկանա նաև կարտոֆիլի գինը․ Պատճառը Թուրքիան է․ «Ժամանակ» «Ելքի» քննադատության «թելը կթելի» «Ծառուկյան» դաշինքը. ընկերը` ընկեր, գործը` գործ. «Իրատես» ԵՄ-ն սպասում է Հայաստանի ստորագրությանը. «168 ժամ» Նոր թանկացումներ են սպասվում. «Ժամանակ» Բուհը դատական կարգով պահանջում է բռնագանձել թվով 42 սովորողի ուսման վարձի գումարը. «ՀԺ» Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը ջերմ հարաբերությունների մեջ են. ջան ասել՝ ջան լսել են «Հրապարակ» Քանի՞ անգամ քննիչները չեն կատարել դատախազների ցուցումները. «Ժողովուրդ» Տնօրենը պարտքեր է կուտակել և անհետացել. «Ժողովուրդը» ՃՈ-ն քննարկումներ անցկացրել է` օտարերկրյա համարանիշներ ունեցող մեքենաներին վերահսկելու համար. «Ժողովուրդը» Վրաստանում ՀՀ նոր դեսպան կունենանք. «Հրապարակ» Հոկտեմբերի 24-ի աստղագուշակ Նա գող է, վատ մարդ է, չեմ ուզում նրան տեսնել և ճանաչել.Ջիգարխանյան Երգի պրեմիերա.«Մանկական Եվրատեսիլ-2017»-ում Միշան կերգի «Բումերանգ»-ը Հարսանեկան օրացույց. երբ է ավելի բարենպաստ ամուսնանալու համար ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռոնալդուն Ինչի մասին է խոսում ձեր անվան առաջին տառը ՖԻՖԱ. Զիդանը՝ տարվա լավագույն մարզիչ Նա լվացքի մեքենայի մեջ փայլաթիթեղ գցեց. այժմ ես էլ եմ այդպես վարվում Տոկիոյի «Emonster» ընկերությունը դատի է տվել «Apple»-ին ՌԴ-ում կինն ընկել է եռացող կարամելի տակառի մեջ և մահացել Արտակարգ դեպք Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում. կա 2 զոհ Ինչպես տնային պայմաններում բանան աճեցնել