Armday.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսիս 1-ին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ Կարեն Նարինյանն աշխատանքից հետո տուն չի վերադարձել: Աշխատանքային ընկերը նրան մեքենայով ուղեկցել է բակ, 16:30-ի սահմաններում, որից հետո Կարեն Նարինյանը տուն չի գնացել մինչ այսօր:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Նարինյանի կինը կարծում է, որ ամուսինը կարող է գետն ընկած լինել, քանի որ որտեղ նրան իջեցրել են, գետ կա և փոքր կամուրջ ոտքով անցնելու համար դեպի գետի մյուս ափը, իսկ դիմացի ափին գտնվում է նրանց ամառանոցը:
Տղամարդը սեր ուներ խմիչքի նկատմամբ և հաճախ էր օգտագործում ալկոհոլ, այդ իսկ պատճառով կինը կարծում է, որ հավանական է, նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ և չի կարողացել կառավարել իրեն ու ցած է ընկել կամրջից:










