Հայաստանի ժամանակով, ժամը 3:00-ին մեկնարկում է Artn shant հեռուստատեսության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական տարեկան հեռուստամարաթոնը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը զուգահեռ իր ենթակառուցվածքային ծրագրերին իրականացնում է նաեւ սոցիալական աջակցության ծրագրեր: Հանգանակված գումարի շրջանակներում արդեն երկու տարի է ինչ բնակարաններ են հանձնվում Գյումրու անօթևաններին , այս տարի նախատեսվում է գնել բնակարաններ ոչ միայն Գյումրու այլև Վանաձորի անօթեւան բնակիչների համար:
Հեռուստամարաթոնին կարող եք միանալ ուղիղ հեռախոսակապի միջոցով, զանգահարել եւ փոխանցել գումար հաշվեհամարին:
Ներկայացնում ենք հեռախոսահամարները՝ (001)-800-888-8897
Հեռուստամարաթոնը կշարունակի մինչեւ առավոտ ժամը 11:00-ն: Հեռուստամարաթոնի նպատակն է մեկտեղել աշխարհասփյուռ հայերի ջանքերը ի նպաստ այն գյումրեցիների, ովքեր 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո դեռեւս շարունակում են ապրել տնակներում:
Նշենք, որ «Բնակարաններ՝ Գյումրիի անօթեւան ընտանիքներին» նախաձեռնությունը, որի արդյունքում 28 ընտանիք քաղաքի Մուշ եւ Անի թաղամասերում այսօր ունի բարենորոգ, կահավորված, ջեռուցվող, կենցաղային տեխնիկայով հագեցած բնակարան: Այս մասին տեղեկացրերց Artn shant հեռուստաընկերության տնօրեն ՝ Ռոբերտ Օղլախչյանը։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ARTN Shant հեռուստաընկերության և ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական հիմնադրամի ջանքերով, իսկ բնակարանները ձեռք են բերվել 2014-15թթ. Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնների հասույթներով:
Հավելենք, որ ARTN Shant TV-ին հասանելի է նաեւ բջջային հավելվածի տարբերակով: Օգնել անօթեւան բնակիչներին՝ ապրել նոր ու հարմարավետ բնակարաններում: Յուրաքանչյուր ներդրված գումար կարող է դառնալ անօթեւան բնակիչների՝ բնակարան ունենալու բանալին:










