Armday.am-ը ապրիլյան պատերազմի տարելիցին ընդառաջ զրուցել է քառօրյանին մասնակցած և զորացրված զինծառայողների հետ և գրի առել նրանց մտքերը պատերազմի, կյանքի ու ապրիլի մասին:
ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ-ԼՂՀ ՊԲ զինծառայող, շարքային, ապրիլյան քառօրյայի մասնակից
-Մի տարի առաջ՝ այս օրերին, իմ ծառայությանը 7-8 ամիս էր մնացել, մտածում էի վերադառնալ տուն, որոշել հետագա անելիքներս: Մարտի 28-ին արձակուրդից վերադարձա ծառայության, ապրիլի 1-ին բարձրացա դիրքեր ու ապրիլը անավարտ թողեց ծառայությունս:
-Ապրիլը կիսատ թողեց շատ հարազատ, մտերիմ ընկերների հետ շփումը: Ճիշտ է, հիմա էլ ունեմ իմ շրջապատում ընկերներ, բայց իրենց վրա վստահ չես, որ եթե գա պահը և իրենք իրենց կյանքի գնով պետք է փրկեն քեզ, կփրկեն, թե՞ ոչ:
-Ապրիլը մի կողմից նաև ինձ բարիացրեց, բարի մարդ դարձրեց, սկսեցի ավելի հավատ ունենալ առ Աստված, սկսեցի բոլորին գնահատել ու գնահատել այն, ինչ ես ունեմ հիմա: Գնահատում եմ ոչ թե այն, ինչ ունեի առաջ, այլ այն, ինչ ունեմ ներկա պահին: Ապրիլը կյանքի ճիշտ ուղղի ցույց տվեց ինձ, անցա մի ծանր ուղղու միջով, որն ավելացրեց իմ կամքի ուժը:
-Հիմա բուժման փուլից լիովին դուրս եմ եկել, առաջիկայում կանցնեմ աշխատանքի: Այժմ ԱՄՆ-ում եմ, ապրիլի 2-ին այստեղ մասնակցելու եմ քառօրյայի մասնակիցներին նվիրված մեծարման երեկոյի, նաև այլ միջոցառումներ կան, որոնց մասնակցելուց հետո կվերադառնամ հայրենիք: Ունեմ աշխատանքի հրավերներ, կփորձեմ տեղավորվել այնպիսի բնաայդպիսի միջոցառումներ կան ապրիլին նվիրված, այդ միջոցառմանը պիտի մասնկիաց լինեմ ու հետո վերադառնամ հայրենիք, արդեն աշխատանքի հրավերներ կան:
-Եթե նորից պատերազմ լինի, իհարկե, կգնամ: 90-ականների կռվածների մեծամասնությունը ասում էին՝ չենք գնա, բայց ապրիլը հակառակը ապացուցեց, իրենք նորից գնացին: Պատերազմ՝ նամանավանդ Արցախյան պատերազմ տեսած ցանկացած մարդ,չի թողնի, որ թուրքը գա հասնի իր ընտանիքին: Տեսնելով թուրքի դաժանությունները, մարդ ավելի լավ է առաջ գնա, թուրքը իր դիակի վրայով գա, անցնի, քան թե նստի թիկուքնում ու սպասի, թե իր ընտանիքին ոնց է հասնում թուրքը: Ես հաստատ կգնամ ու իմ համար դա հարց չէ:
-Կարոտում եմ դիրքերը: Ամենից շատ կարոտում եմ մեր տղաների միասնականությունը: Հիմա մենք դրսում կարող ենք տեսնել 19-20 տարեկան տղաների, որոնց մեջ այդ համ ու հոտը չկա: Այստեղ դու չգիտես՝ քո կողքին կանգնած ընկերդ հաստա՞տ քո ընկերն է, հաստա՞տ քեզ համար պատրաստ է ամեն ինչի, կամ դու իր համար հաստա՞տ պատաստ ես ամեն ինչի:
-Ծառայությունից առաջ, ծառայության ընթացքում մոտքովս չի անցել, որ կարող եմ թշնամի սպանել, բայց միշտ մտածել եմ բարձունքների հասնելու մասին: Ձգտել եմ հասնել մի բանի, որից գոհ կլինեմ: Հիմա գուցե դա ինձ մոտ հայրենիքի համար կռվով է արտահայտվել, բայց հիմա ես ինքս ինձնից գոհ եմ, կարող եմ հասարակության մեջ բոլորին բաց ճակատով նայել:
-Պատերազմի ժամանակ մտքումս միայն մայրս էր, մտածում էի՝ հանկարծ եթե, Աստված չանի, զոհվեմ, մաման ո՞նց կանի, ո՞վ կասի մամային այդ լուրը: Երկու-երեք ժամ վիրավոր եմ եղել, արնաքամ եմ եղել, իմ կորցրած ոտքի մասին այդքան չէի մտածում, ինչքան, թե մամային ոնց պետք է ասեն դրա մասին, ինչ պիտի անի ինքը:
-Պատերազմն ինձ տղամարդ դարձրեց, մեծացրեց ու այն, ինչ պիտի 35-40 տարեկանում հասկանայի, սկսեցի հասկանալ 20-21 տարեկանում:
-Հայաստա՛ն, ես քո զավակն եմ ու կյանքս կտամ քեզ համար…