Հերթական «տուրուդմբոցը» Շենգավիթի թաղապետարանում


Հերթական «տուրուդմբոցը» Շենգավիթի թաղապետարանում
Օգոստոս 29 05:04 2017

Օրեր առաջ հերթական միջադեպն է տեղի ունեցել Շենգավիթի թաղապետարանում: Armday.am-ին հայտնի դարձավ, որ 4 օր առաջ թաղապետարանի շենքի առաջին հարկում վիճաբանություն է տեղի ունեցել թաղապետարանի Կոմանուլ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման բաժնի պետի եւ Եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետի եւ աշխատակիցների միջեւ:

Մեզ հայտնի դարձավ, որ վիճաբանության մասնակիցները եղել են մոտ ութ հոգի, ովքեր տարբեր բաժինների աշխատակիցներ են: Թե ինչից է ծագել «տուրուդմբոցը» հայտնի չէ: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ այն աշխատանքային խնդրից չի առաջացել:

Նշենք, որ Armday.am-ը փորձեց կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալ Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանին, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր: Նկատի ունենալով, որ աշխատանքային ժամն ավարտել է, թաղապետարանի այլ պաշտոնյաններից եւ վիճաբանության մասնակիցներից եւս մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց, սակայն պատրաստ ենք հրապարակել նաեւ նրանց տեսակետը:

Ի դեպ այսօր մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը գտնվում է արձակուրդում եւ որ աշխատանքի չի վերադառնալու: Հրապարակումների համաձայն վեց տարի թաղապետի պաշտոնում աշխատած Սարգսյանը պաշտոնանկ է արվելու:

Այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում: 

Փայլակ Ֆահրադյան