Գնա՞ց Իրինան Փարիզ. Զանգ ՍԱՍ սուպերմարկետ (ձայնագրություն)


Գնա՞ց Իրինան Փարիզ. Զանգ ՍԱՍ սուպերմարկետ (ձայնագրություն)
Ապրիլ 14 08:24 2017

Երեկ համացանցում հայտնվեց սկանդալային ձայնագրություն այն մասին, թե ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը «աշխատել»: Նրան պատկանող ՍԱՍ սուպարմարկետում տեղի է ունեցել ժողով, որի ընթացքում այն վարողը Արտակ Սարգսյանի համար աշխատելն ու քարոզելը ներկայացնում է յուրաքանչյուր աշխատողի թասիբի գործ, ապա ակնարկում է, թե մարդկանց աշխատանքով ապահովելն էլ այսօր մեծ գործ է:

Նրանք, ովքեր ձայներ չեն բերել ժողովը վարողը սպառնացել է հաշվեհարդար տեսնել, իսկ նրանք, ովքեր շատ ձայներ են բերել խոստացել են ուղեւորություն սիրո քաղաք Փարիզ: Փարիզ մեկնողների հավանկորդներից է եղել Իրինա անունով աշխատակիցը, ով 44 ձայն է բերել ՍԱՍ-ի Արտակին:

Այսօր Armday.am-ը ՍԱՍ սուպերմարկետների ցանցից փորձել է ճշտել, գնացել է արդյո՞ք Իրինան Փարիզ: