ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը ո՛չ հերրքում, ո՛չ հաստատում է մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաև մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարեւան երկրներ:
«Էդ գրողը թող հերքի, որ հավայի չգրի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց գործարար պատգամավորը:
Հարցին՝ խոշոր եղջերավոր անասուններ շա՞տ է արտահանում, որովհետև լուրեր են շրջանառվում, որ թանկացումները պայմանավորված են արտահանման ծավալների ավելացմամբ, Ալեքսանյանն արձագանքեց. «Ես էլ հաստատում եմ, որ մի հատ անասունի հետ կապ չունեմ»: Նա չհերքեց տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է գնել ՀՀԿ-ական Արման Սահակյանին պատկանող «Կրպակ խանութների ցանցը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










