Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը Շիրակի մարզի Լեռնուտ համայնքից էր:
Համայնքապետ Վարազդատ Բաղդասարյանը Armday.am-ի հետ զրույցում պատմեց, որ Նարեկը համեստ եւ կրթված երիտասարդ էր, ապրում էր ծնողների, քրոջ եւ տատիկի հետ: «Սովորական իրանց աշխատանքով ապրող համեստ ընտանիք են»,- նշեց գյուղապետը:
Մեզ հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի հայրը աշխատում է Գյումրու գազի գրասենյակում: Վերջինս աշխատակիցների շրջանում անընդհատ կրկնում էր, թե տղայի զորացրվելուն քիչ ժամանակ է մնացել, ավելին բոլորին խոստացել էր, որ Նարեկի զորացրվելուց հետո քեֆ են անելու: