Արցախում զոհված Վարդանը 5 օր առաջ օտպուսկ էր եկել, 6 ամսից պիտի զորացրվեր. գյուղապետ


Արցախում զոհված Վարդանը 5 օր առաջ օտպուսկ էր եկել, 6 ամսից պիտի զորացրվեր. գյուղապետ
Հունիս 17 11:49 2017

Արցախում երեկ՝ հունիսի 16-ին, հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Վարդան Սարգսյանը  Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղից էր:

Armday.am-ի հետ զրույցում Լուսագյուղի գյուղապետ Քաջիկ Զաքարյանն ասաց, որ զինծառայողի զորացրվելուն 6 ամիս էր մնացել:

«Վեց ամսից պիտի գար, ինքը սովորում էր Երևանում, երաժիշտ էր: Հինգ օր առաջ էր եկել օտպուսկ»,-ասաց գյուղապետը:

Նա նաև հայտնեց, որ զինծառայողի ընտանիքը վատ սոցիալական պայմաններում է ապրում, հայրն անտառապահ է. «Երկու քույր ունի, հայր, մայր, տատ, պապ: Ինքը ընտանիքի միակ արու զավակն էր»:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):