Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի բնակիչ, 35-ամյա Արամազդ Անդրեասյան ավագը, ով մեղադրվում է իր 5-ամյա որդու սպանության մեջ, ինչպես սպասվում է, իրեն մեղավոր կճանաչի դատարանում։ Այս մասին հայտնում է ktla.com-ը`հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 21-ին։ Արամազդ կրտսերի մարմինը գտել էին անհետացումից 3 ամիս անց։
Անդրեասյանին սպառնում է 25 տարվա ազատազրկում։ Ոստիկանության տվյալներով՝ որդու սպանությունն ունեցել է նախկին կնոջից՝ Աննա Էստեվեսից վրեժխնդիր լինելու նպատակ։










