Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան


Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան
Մայիս 10 20:38 2024

Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի: Այդ մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ նշելով, որ հրաժարականի պահանջն այս ժողովրդի պահանջն է եղել, այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է:

Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ նաև հանձնարարել է մինչև կիրակի երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման  հստակ հայեցակարգը և այդ  բանակցությունների անընդհատականությունը․

«Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք թե  ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան ինչպես են խաբված ու ստված, որ իմանան իրական պատկերը, որը պետք է լինի»,- նշել է Բագրատ սրբազանը։