Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից


Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
Մայիս 10 17:19 2024

ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է.

«Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հիմնադիր անդամ, երկրորդ քարտուղար կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից, հիշել, որ ուսանողական խորհրդարանը հիմնադրել են բացառապես ազգային մտածելակերպ ունեցող ուսանողներ, ովքեր միշտ անկախ են եղել իրենց որոշումներում, չեն եղել կամակատար և ունեցել են բարձր առաջադիմություն և հիմա հանրապետությունում հայտնի բժիշկներ են: Այսինքն դասադուլ հանուն ազգի փրկության չի նշանակում ուսման որակի վատացում:»