Լևոն Թաթոյանը պաշտոն է ստացել ՀՀ քննչական կոմիտեում


Լևոն Թաթոյանը պաշտոն է ստացել ՀՀ քննչական կոմիտեում
Մայիս 9 15:13 2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Լևոն Թաթոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից:

Լևոն Հովիկի Թաթոյանի

Կենսագրությունը

Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 10-ին, Նաիրիի շրջան, Զովունի գյուղում:

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2002-2004 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2008-2011թթ.`  «Գոհարիկ» ՍՊԸ-ի իրավաբան,

IV-XI.2012թ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության  Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնի 1-ին քննչական բաժանմունքի քննիչ,

2012-2014թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

2014-2015թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ,

2015-2020թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ

2020-2021թթ.`  ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի  2-րդ բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,

2021-2024թթ.`  ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, այնուհետև՝  քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

I-V.2024թ.`  ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի 2 երեխա: