19-ամյա երիտասարդը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա բերման ենթարկվել


19-ամյա երիտասարդը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա բերման ենթարկվել
Մարտ 27 22:48 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 24-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են անկանոն վարվող «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը ինչպես ժողովուրդն է ասում «դրիֆթ» կատարելիս է լինում։

Պարեկները կանգնեցնում են նշված ավտոմեքենան և վարորդին ավտոմեքենայով հանդերձ խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալում և բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

 
 

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ 19-ամյա Վ․ Զ․–ն է։

 

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել։