Հուսով եմ՝ ձեր բաժին գերեզմանը Նիկոլի քարտեզով չի հայտնվի թուրքի մոտ. Մխիթարյան


Հուսով եմ՝ ձեր բաժին գերեզմանը Նիկոլի քարտեզով չի հայտնվի թուրքի մոտ. Մխիթարյան
Մարտ 27 11:41 2024

Այսօր թատրոնի միջազգային օրն է։ Այս մասին հիշեցրել է ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ ավելացնելով․

«Նիկոլի օրոք փակվել են «Պետական կամերային երաժշտական թատրոնը» և «Գոյ» թատրոնը: Ի դեպ՝ դրանք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում, որոնք իր կտրած քարտեզից դուրս են:

Թատրոնի հարգելի՛ գործընկերներ, ձեր մեծամասնությունը, ցավոք, վաղուց դադարել է հանդիսատեսին այսօր հուզող բաների մասին բեմադրել և խոսել: Դուք հարմարվողների մեծ բանակ եք: Ձեր մեջի եզակի պատվախնդիր ու արժանապատիվ անհատները, ցավոք, լոկ բացառություն են այս օրինաչափության մեջ:

Տաղանդն առանց հայրենիքի զգացողության, առանց իրական կյանքի խնդիրների բարձրաձայնման լոկ ապրուստի միջոց է: Հուսով եմ ձեր բաժին գերեզմանը Նիկոլի քարտեզով չի հայտնվի թուրքի մոտ: Չնայած, միևնույն է, ոչ մեկ այդ գերեզմանին այսպես թե այնպես չէր գալու»: