Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը աճելու է, ադրբեջանցիները խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռիից․ Նոր սպառնալիքները․ Լուսանկարներ


Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը աճելու է, ադրբեջանցիները խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռիից․ Նոր սպառնալիքները․ Լուսանկարներ
Մարտ 20 14:26 2024
Լավ պատկերացնելու համար, թե իրականում ինչ խնդիրներ ու նոր սպառնալիքներ են ստեղծվելու Տավուշի ու Հայաստանի համար, 4+4 սխեմայով 8 գյուղերի հանձնումն Ադրբեջանին, փորձենք թեման դիտարկել քարտեզների հիման վրա, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ քարտեզները կցելով։
 
 
«Եթե շատ կարճ և ընդհանուր գծերով ներկայացնեմ, ապա Նոյեմբերյան քաղաքի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է, ադրբեջանցիները վտանգավոր բնագծերում տեղակայվելով խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու մարզի տարբեր բնակավայրերի նկատմամբ, Տավուշի և ՀՀ-ի հիմնական կոմունիկացիաները կա՛մ խաթարվում են, կա՛մ նույնիսկ նորերի դեպքում` գտնվելու են թշնամուց վտանգավոր հեռավորության վրա:
 
 
Այս նյութում դեռ չեմ անդրադառնում Իջևան-Բերդ մայրուղու և նրա գյուղերի թեմային ու դեռ չեմ դետալացնում բոլոր այն սպասվելիք փորձանքներն՝ առանձին գյուղերի մասով», - նշել է պատգամավորը։